30.06.2016 ԲԱՐԵԿԱՐԳՎՈՒՄ Է <<ՊՈԵԶԻԱՅԻ ԶԲՈՍԱՅԳԻՆ>>
Մայրաքաղաքի գողտրիկ անկյուններից մեկում ձևավորվում, բարեկարգվում ու հաճելի տեսք է ստանում <<Պոեզիայի զբոսայգին>>: Ծառերի և թփերի ձևավորմանն այստեղ հաջորդել են հողային աշխատանքները, ապա <<հայտնվել>> են դալար տնկիներ և բազմատեսակ ծաղիկների սածիլներ: Օրեցօր ընդարձակվում են սիզամարգերը, կանաչ տարածքները, որոնք դուրս չեն մնում բնակչության տեսադաշտից: Ստեփանակերտի քաղաքապետարանի շինարարության և բարեկարգման բաժնի պետ Վալերի Միքայելյանի տեղեկացմամբ, <<Պոզիայի զբոսայգու>> բարեկարգման աշխատանքները ստանձնել են <<Անդրիանա>> ընկերության շինարարները, ովքեր այս օրերին փորձում են նոր գույներ ու երանգներ հաղորդել տարածքին` յուրովի <<ուրվագծելով>> խորհրդանշական կառույցի նախանշված բաղադրիչները: Ըստ մասնագետների, այն կամբողջանա ճարտարապետական օժանդակ շինություններով ու արձանիկներով, ցայտաղբյուրներով և իր գիրկը կձգի պոեզիայի և արվեստի սիրահարներին: Զբոսայգում գեղարվեստական հնարքներով մեկնարկել են նաև արտաքին լուսավորման աշխատանքները: Պատասխանատուները հավաստիացնում են, որ նրբաճաշակ ձևավորումները նույնպես կնպաստեն պոեզիայի մթնոլորտի կայացմանը...
Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայություն
|
< Վերադառնալ |