24.05.2016   ՔԱՂԱՔԱՊԵՏՆ ԸՆԴԼԱՅՆՎԱԾ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ Է ՀՐԱՎԻՐԵԼ

 

Մայիսի 24-ին ընդլայնված կազմով հրավիրված աշխատանքային խորհրդակցությունում, որին հրավիրվել էին նաև քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող հիմնարկությունների և ընկերությունների ղեկավարները, քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը, ներկաների ուշադրությունը հրավիրեց հրատապ լուծում պահանջող ամենատարբեր խնդիրների վրա:

Հաշվի առնելով հակառակորդի կողմից ապրիլի 2-ին սանձազերծած պատերազմի հանգամանքը և այն իրողությունը, որ սահմանների անվտանգության ապահովման նպատակով դիրքեր են զորակոչվել մեծ թվով երիտասարդներ, խորհրդակցությունում որոշվեց քաղաքապետարանի աշխատակազմի յուրաքանչյուր մասնակցի հաշվով ֆինանսական աջակցություն ցուցաբերել` նրանց ընտանիքների սոցիալական պայմանները բարելավելու համար: Նման պարտավորություն ստանձնեցին նաև հանդիպմանը ներկա ընկերությունների և համապատասխան կառույցների ղեկավարները:

Քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը կարևորելով ամռան շրջանում բնակչությանը ցուցաբերվող կենցաղային ծառայությունների որակի բարձրացման անհրաժեշտությունը, <<Բնակարանային շահագործման տնտեսություն>>, <<Սանմաքրում>>, <<Ակադեմիկոս Թախթաջյանի անվան Ստեփանակերտի բուսաբանական այգի>>, <<Ստեփանակերտի համայնքային ծառայություն>> և իրավասու մյուս ընկերությունների տնօրեններին հանձնարարեց` մասնավորապես բյուջեի մուտքերն ապահովելու նպատակով, առանձնակի ուշադրություն դարձնել գումարների հավաքագրման գործընթացին: Ընդգծվեց նաև հարկատեսակների գծով /եկամտահարկ, գույքահարկ և այլն/ պարտավորությունների անվերապահ կատարման պահանջը:

Խորհրդակցությունում անդրադարձ եղավ բազմահարկ շենքերի նկուղներում, մանկական խաղահրապարակներում իրականացվող աշխատանքների արդյունավետության բարձրացման վերաբերյալ: Նկատի ունենալով, որ մայիսի 27-ին մայրաքաղաքի հանրակրթական դպրոցներում հնչեցվելու էխորհրդանշական Վերջին զանգը, քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը ներկաներին խնդրեցակտիվորեն մասնակցել ուսումնական տարվա եզրափակման հետ կապված`ուսումնական հաստատություններում կազմակերպվող միջոցառումներին և քաջալերել շրջանավարտներին:

 

 

            Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայություն