23.05.2016 Դոնոստիայի Քաղաքապետ պարոն Էնեկո Գոիա Լասոյին
Հարգելի պարոն Քաղաքապետ,
Թույլ տվեք Ստեփանակերտ քաղաքի բնակչության և անձամբ իմ անունից անկեղծ երախտագիտություն հայտնել Դոնոստիայի քաղաքապետարանի կողմից ընդունված ինստիտուցիոնալ հայտարարության կապակցությամբ, որով աջակցություն եք հայտնում մեր քաղաքին և հաստատում նրա բնակիչների խաղաղ և բնականոն կյանքով ապրելու իրավունքը։ Այս ծանր ժամանակաշրջանում, երբ կրկին ստիպված ենք պաշտպանել մեր կյանքն, արժանապատվությունն ու ազատությունը, մեզ համար հատկապես արժեքավոր է ձեր կողմից համերաշխության արտահայտումը։ Այն մեզ վստահություն է ներշնչում, որ մենք միայնակ չենք մեր տարածաշրջանում կայուն և վերջնական խաղաղության հասնելու մեր ձգտումներում։ Համոզված ենք, որ Ստեփանակերտի և Դոնոստիայի միջև համագործակցության զարգացումը իր ներդրումը կունենա խաղաղության ամրապնդման և հակամարտություննրի կարգավորման գործում։ Վերստին շնորհակալություն հայտնելով Ձեզ՝ խնդրում եմ ընդունել, պարոն Քաղաքապետ, հարգանքներիս խորին հավաստիքը։
Հարգանքով՝
Սուրեն ԳՐԻԳՈՐՅԱՆ Քաղաքապետ
|
< Վերադառնալ |