04.03.2016 ԿԱՅԱՑԱՎ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՌԱՋԻՆ ՆԻՍՏԸ
Ինչպես արդեն տեղեկացվել է, Ստեփանակերտի քաղաքապետ Ս.Գրիգորյանի որոշման համաձայն 2016թ. ապրիլի 1-ից 30-ն ընկած ժամանակահատվածում մայրաքաղաքում անցկացվելու է ծառատնկման, սանիտարական մաքրման և բարեկարգման աշխատանքների միամսյակ: Մարտի 3-ին փոխքաղաքապետ, միամսյակի աշխատանքները համակարգող հանձնաժողովի նախագահ Արմեն Հակոբյանի նախագահությամբ կայացել է հանձնաժողովի առաջին նիստը: Կարևորելով ավանդական միջոցառումների անցկացման անհրաժեշտությունը, Ա.Հակոբյանը քաղաքապետարանի ու նրա ենթակայության ներքո գտնվող ընկերությունների ղեկավարներին հանձնարարեց 5-օրյա ժամկետում ներկայացնել առաջարկություններ և հայտեր` իրականացվելիք աշխատանքների և շաբաթօրյակի ընդհանուր ծրագիրը հստակեցնելու նպատակով:
Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայություն
|
< Վերադառնալ |