04.03.2016 ԲԱՐԵԿԱՐԳՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ
ԿՈՊՃԱՊԱՏՎՈՒՄ ԵՆ ԾԱՅՐԱՄԱՍԱՅԻՆ ՓՈՂՈՑՆԵՐԸ
Մայրաքաղաքի բարեկարգման ծրագրի շրջանակներում արագ տեմպերով շարունակվում են ծայրամասային փողոցների կոպճապատման աշխատանքները: Ըստ քաղաքապետարանի զարգացման ծրագրերի բաժնի պետ Էդգար Ավանեսյանի, ավարտման փուլում են գտնվում Բաբաջանյան փողոցի /նրբանցքներով հանդերձ/ ավելի քան 1100 մետր երկարությամբ ճանապարհահատվածի կոպճապատման աշխատանքները: Բարեկարգման աշխատանքների իրականացումը գլխավորապես ստանձնել են <<Արցախուղի>> փակ բաժնետիրական ընկերության ճանապարհաշինարարները: Ծրագրի շրջանակներում 2016-ին կոպճապատման կենթարկվեն Գյուրջյան, Ա.Խաչատրյան, Տեր-Ղուկասով, Ուլուբաբյան, Գ.Նժդեհ, Ա.Խաչատրյան, Առաքելյան, Ամիրյան փողոցների, ինչպես նաև Սարի լանջ թաղամասի շուրջ 6650 մետր երկարությամբ ճանապարհահատվածները:
Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայություն
|
< Վերադառնալ |