01.03.2016   ՄԱՅՐԱՔԱՂԱՔՈՒՄ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՆՇԱՆՆԵՐ ԵՆ ՏԵՂԱԴՐՈՒՄ

ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆԸ` 40ԿՄ ԺԱՄ ԱՐԱԳՈՒԹՅՈՒՆ

Ելնելով ճանապարհային երթևեկության բարելավման և բնակչության անվտանգության  ապահովման պահնջներից, ինչպես նաև` համաձայն մայրաքաղաքի լուսացույցերի ու երթևեկության տարբերանշանների տեղադրման ու սպասարկման պայմանագրի, քաղաքապետարանի զարգացման ծրագրերի բաժինը շուրջ մեկ ամիս է, ինչ ԼՂՀ ԿԱ ոստիկանության ճանապարհային ոստիկանության  համապատասխան մասնագետների հետ վերահսկում է փողոցներում տեղադրված լուսացույցային օբյեկտների վերանորոգման ու սպասարկման գործընթացը:

Այդ աշխատանքներին զուգընթաց Ստեփանակերտում ընթացքի մեջ է առավելագույնը` 40 կմ ժամ մեքենաների արագությունը սահմանափակող ճանապարհային երթևեկության նշանների տեղադրումը; Բաժնի պետ Էդգար Ավանեսյանի հավաստմամբ, մայրաքաղաքի փողոցներում ծրագրվում է ավտոմեքենաների արագությունը  սահմանափակվող 50-ից ավելի ճանապարհային նշան տեղադրել: Այդ ցանկում ներառված են Ազատամարտիկների, Մարշալ Բաղրամյան, Վ.Սարգսյան, Ա.Մկրտչյան, Ադմիրալ Իսակով, Թումանյան,Ս.Դավիթ, Տիգրան Մեծ, Ա.Սախարով ու մի շարք այլ փողոցներ:

 

 

            Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայություն