26.02.2016   ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆՈՒՄ

ԱՄՓՈՓՎԵԼ ԵՆ ՀԱՄԱԼԻՐ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՆԱԽՆԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

 

Ս.թ.փետրվարի 22-26-ը մայրաքաղաքում իրականացված քաղաքացիական պաշտպանության` վիճակի համալիր գնահատման նախնական արդյունքների ամփոփմանն էր միտված Ստեփանակերտի քաղաքապետրանում հրավիրված խորհրդակցությունը, որին ներկա էին քաղաքապետարանի պատասխանատուներ ու նրա ենթակայության տակ գտնվող մի շարք կազմակերպությունների և հիմնարկների ղեկավարներ, ԼՂՀ կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների պետական ծառայության աշխատակիցներ:

Ողջունելով ներկաներին ու կարևորելով  իրականացված միջոցառման ռազմավարական նշանակությունը, քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը բարձր գնահատեց համատեղ աշխատանքը, համոզմունք հայտնելով, որ ձեռնարկված միջոցառումներն ավելի կնպաստեն փոխգործակցության զարգացմանը և առկա ներուժի  բացահայտմանն ու արդյունավետ օգտագործմանը, քաղաքի  քաղաքացիական  պաշտպանության համակարգի ամրապնդմանը:

Ներկաների առաջ հանդես գալով ելույթով և ընդհանրացնելով  քաղպաշտպանության` վիճակի համալիր գնահատման նախնական արդյունքները, ԿԱ արտակարգ իրավիճակների ծառայության տնօրեն, գնդապետ  Արթուր Հարությունյանը, ընդհանուր առմամբ, գոհացնող համարեց կատարված աշխատանքը: Նրա խոսքով համալիր միջոցառումների նպատակն էր որոշել Ստեփանակերտ քաղաքի ՔՊ ղեկավար կազմի, ծառայությունների և կազմակերպությունների կողմից քաղաքացիական պաշտպանության խնդիրների իրկանացման պատրաստակամության աստիճանը, ստուգել Ստեփանակերտ քաղաքի ՔՊ ինժեներական,ճառագայթային և քիմիական, բժշկական պաշտպանության, տարահանման միջոցառումների կազմակերպման, կազմավորումների պատրաստականության, բնակչության ուսուցման, կառավարման, կապի և ազդարարման համակարգի վիճակները և գնահատել Ստեփանակերտ քաղաքի ՔՊ համակարգի պատրաստականության բերման միջոցառումների կատարումը:

Ըստ Ա.Հարությունյանի, համալիր գնահատման առանձնահատկությունը կայանում է նրանում, որ հանրապետության տարածքում այն իրականացվում է առաջին անգամ` ընդգրկելով միևնույն ժամանակ և կազմակերպությունները և ՔՊ կազմավորումները, և բնակչության պատրաստման համար կառույցները, և տարահանման հավաքակետերը, և բնակչությունը: Ընդ որում, համալիր գնահատմանն ընդգրկվել են` Ստեփանակերտի քաղաքապետարանը, թվով 22 կազմակերպություններ, 17 կազմավորումներ, թվով 63 շենքերի նկուղներ, բոլոր ՏՀԿ-ները, թվով 8 փողոցների շենքերի բնակչությունը:

<<Համալիր գնահատումը սկսվել է շտաբային ուսումնավարժության անցկացումով, - նշեց ծառայության ղեկավարը: - Համաձայն հաստատված պլանի փետրվարի 22-ին ժամը 08.00-ին <<Ղարս 444>> ազդանշանով համալիր գնահատմանն ընդգրկված Ստեփանակերտի քաղաքապետարանը, կազմակերպությունները և ՔՊ կազմավորումները բերվել են <<Բարձր>> աստիճանի պատրաստականության: Ուսումնավարժության մասնակից կազմին խնդիր է առաջադրվել մշակել քաղաք Ստեփանակերտի բնակչության տարահանման պլանը` սահմանված երեք տարբերակների համաձայն>>:

Ինժեներական պաշտպանության գնահատման նպատակով ստուգվել են ինժեներական ծառայության պլանավորման փաստաթղթերը, դրանց իրատեսությունը, ենթակա ՔՊկազմավորումները /կազմակերպությունները/, նրանց անձնակազմի և տեխնիկայի առկայությունը, պատրաստականությունը`ՔՊ խնդիրների կատարման համար, բնակչության ապահովվածությունը`պաշտպանական կառույցներով ու բնակչության կողմից դրանց օգտագործման կարգի իմացությունը, նկուղների, կիսանկուղների և այլ խորացված կառույցների ֆոնդերի օգտագործումը` բնակչության պաշտպանության նպատակով: Ճառագայքային և քիմիական պաշտպանության գնահատման նպատակով ստուգվել է ճառագայթային և քիմիական պաշտպանության ուժերի առկայությունը և պատրաստվածությունը, ճառագայթային և քիմիական պաշտպանության միջոցներով ապահովվածությունը, քիմիական հետախուզական դիտակետերը, վտանգավոր նյութեր օգտագործող օբյեկտները /<<Ջրմուղ կոյուղի>> ՓԲԸ-ի ջրի մաքրման N 1 ևN 2կայաններ/, նրանց անձնակազմով, տեխնիկայով և սարքավորումներով ապահովվածությունն ու պատրաստականությունը` ՔՊ խնդիրների կատարման համար: Բժշկական պաշտպանության գնահատման նպատակով ստուգվել են բժշկական ծառայության պլանավորման փաստաթղթերը, դրանց իրատեսությունը, ենթակա ՔՊ կազմավորումները /կազմակերպությունները/, նրանց անձնակազմով, տեխնիկայով և սարքավորումներով համալրվածությունը, պատրաստականությունը` ՔՊ խնդիրների կատարման համար, բնակչության, ՔՊ կազմավորումների անձնակազմերի և կազմակերպությունների բժշկական անհատական պաշտպանության և շտապ նախապահպանական միջոցներով ապահովվածությունը, ՔՊ բժշկական ծառայության, բուժնախապահպանական կազմակերպությունների և կազմավորումների ՔՊ վիճակն ու նրանց ունակությունները` խնդիրների կատարման ուղղությամբ, ՔՊ բժշկական ծառայությունների կողմից հիվանդանոցային բազաների ծավալման աշխատանքների ապահովումը:

Պարոն Հարությունյանի խոսքով, տարահանման միջոցառումների կազմակերպման գնահատման նպատակով ստուգվել է տարահանման հանձնաժողովի, ինչպես նաև ՔՊ ծառայությունների տարահանման կազմակերպման և իրականացման գծով պլանավորման փաստաթղթերը, դրանց իրատեսությունը, տարահանման մարմինների պատրաստվածության վիճակը` բացազատելով բոլոր 16 տարահանման կետերը: Ստեփանակերտ քաղաքի N11 դպրոցում բացազատված N11 ՏՀԿ-ում իրականացվել է թվով 20 բնակիչների իրական տարահանում մինչև ելման կետ: ՔՊ կազմավորումների պատրաստվածության գնահատման նպատակով ստուգվել է ՔՊ կազմավորումների համալրվածությունն անձնակազմով, ՔՊ կազմավորումների հագեցվածությունը` գույքի հիմնական տեսակներով, գործող սարքերով և տեխնիկայով, ՔՊ կազմավորումների պատրաստականության բերման պլանի առկայությունը, ՔՊ կազմավորումների անձնակազմի պատրաստվածության աստիճանը` խնդիրների կատարման համար: ԱԻ-ների դեպքում բնակչության և աշխատողների վարվելակերպի ու ՔՊ հիմնահարցերի ուսուցման կազմակերպման գնահատման նպատակով ստուգվել է ՔՊ ղեկավար կազմի պատրաստությունը, հրամանատարաղեկավար կազմի պատրաստությունը, ՔՊ կազմավորումների պատրաստությունը, աշխատողների և սովորողների ուսուցման կազմակերպումն ու պատրաստության աստիճանը: Կառավարման, կապի և ազդարարման համակարգերի գնահատման նպատակով ստուգվել են կապի և ազդարարման ծառայության ՔՊ պլանավորման փաստաթղթերը, դրանց իրատեսությունը, կառավարման, կապի և ազդարարման համակարգի վիճակը, կենտրոնացված ազդարարման համակարգի ապահովումը:

ՔՊ պատրաստության բերման միջոցառումների կատարման գնահատման նպատակով ստուգվել են կազմակերպություններում, արդյունաբերության և կենսապահովման օբյեկտներում կայունության բարձրացման հարցերը:

Ծառայության տնօրենն արձանագրեց, որ Ստեփանակերտ քաղաքի ՔՊ վիճակի համալիր գնահատման նպատակով իրականացված ստուգումներին արդյունավետ են համարվել: Ստուգումների ժամանակ ՔՊ կազմակերպման հարցերում /բոլոր ուղղություններով/ հանձնաժողովի կողմից գրանցվել է դրական առաջխաղացում: Միաժամանակ ի հայտ են եկել մի շարք թերություններ, <<որոնց վերացման համար անհրաժեշտ է ձեռնարկել գործուն միջոցներ և իրականացնել համապատասխան միջոցառումներ>>:

Քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը և ԿԱ առընթեր արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն Արթուր Հարությունյանը, միջոցառման մասնակիցներին շնորհակալություն հայտնելով համատեղ աշխատանքների համար, նշեցին, որ համալիր գնահատման վերջնական արդյունքները կներկայացվեն ս.թ.մարտի երկրորդ կեսին:

 

 

            Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայություն