26.10.2015 ՔԱՂԱՔԱՊԵՏՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ Է ՀՐԱՎԻՐԵԼ
Հոկտեմբերի 26-ին Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանն աշխատանքային խորհրդակցություն էր հրավիրել քաղաքապետարանի պատասխանատուների և նրա ենթակայության տակ գտնվող կազմակերպությունների ղեկավարների մասնակցությամբ: Օրակարգում ներառված էին ամենատարբեր բնույթի հարցեր և, քննարկման արդյունքում` հստակեցվեցին հետագա աշխատանքների համակարգման ուղղությունները: Խորհրդակցությունում մասնավորապես անդրադարձ եղավ` կապված 2016թ. բյուջեի ձևավորման, ձմռան նախապատրաստման, ծառատունկի միամսյակի անցկացման, ինչպես նաև` Ամանորի կազմակերպման միջոցառումների հետ: Հանդիպմանն ուրվագծվեցին նաև Ստեփանակերտի քաղաքային համայնքի ավագանու առաջիկա նիստի հարցերը: Քաղաքապետ Ս.Գրիգորյանն իր և ներկաների անունից Նաիրի Գալստյանին շնորհավորեց քաղաքապետարանի համայնքային գույքի կառավարման բաժնի պետ նշանակվելու կապակցությամբ ու հաջողություններ մաղթեց նրան աշխատանքում` համոզմունք հայտնելով, որ կարդարացվեն սպասելիքները:
Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայություն |
< Վերադառնալ |