15.10.2015   ՁԵՎԱՎՈՐՎԱԾ ԱՎԱՆԴՈՒՅԹԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ

 Արդեն ավանդույթ   է դարձել հայաստանաբնակ /մասնավորապես` երևանաբնակ/ զինծառայողների ծնողների այցը` պաշտպանության բանակի զարամասեր, որը վերածվում է յուրահատուկ տոնախմբության և հայրենասիրական ու դաստիարակչական նոր հնչեղություն ստանում: Սա ևս մի առիթ է ամրապնդելու բանակի և հասարակության միջև կապը, զարգացնելու ձևավորված բարի ավանդույթը, որի հիմքերը դրել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

Հոկտեմբերի 17-ին   Երևանի քաղաքապետարանի կողմից թվով 900 ծնողների ՊԲ զորամասեր ծրագրված հերթական այցի հետ կապված հարցերն են այսօր քննարկվել ԼՂՀ պաշտպանության բանակի շտաբում տեղի  ունեցած խորհրդակցությունում, որը վարում էր գնդապետ, ռազմահայրենասիրական դաստիարակության և հասարակական կազմակերպությունների  հետ կապի բաժնի պետ  Բարեղամ Մուրադյանը:

Հանդիպմանը ներկա էին Ստեփանակերտի փոխքաղաքապետ Արմեն Հակոբյանը, պաշտոնատար այլ անձինք, ՊԲ շտաբի բարձրաստիճան սպաներ:

Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայություն