05.10.2015   ԱՄԱՆՈՐԸ ՊԱՏՇԱՃ ՄԱԿԱՐԴԱԿՈՎ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ

   Մայրաքաղաք Ստեփանակերտում 2016 թվականի Ամանորի տոնական միջոցառումները կազմակերված ու պատշաճ մակարդակով անցկացնելու նպատակով, քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը որոշում է ստորագրել հանձնաժողով ստեղծելու մասին:

  Հանձնաժողովը կգլխավորի փոխքաղաքապետ Արմեն Հակոբյանը: Նրա կազմում ընդգրկվել են ինչպես քաղաքապետարանի համապատասխան բաժինների պատասխանատուները, այնպես էլ` ենթակայության տակ գտնվող մի շարք կազմակերպությունների և հիմնարկների ղեկավարներ:

  Հանձնաժողովին հանձնարարված է մինչև ս.թ. նոյեմբերի 15-ը ներկայացնել 2016թվականի Ամանորի տոնական միջոցառումների ծրագիրը և անհրաժեշտ ծախսերի նախահաշիվը:

 

 

 

Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայություն