15.03.2012 ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ` ԾԱՅՐԱՄԱՍԱՅԻՆ ԹԱՂԱՄԱՍԵՐՆ ԵՆ
Ընդառաջելով նախընտրական հանդիպումների ժամանակ բնակչության կողմից բարձրացված խնդիրներին, որոնք մասնավորապես վերաբերում են մայրաքաղաքի ծայրամասային փողոցների լուսավորմանը, քաղաքապետ Ս.Գրիգորյանի հանձնարարությամբ, քաղաքապետարանի զարգացման ծրագրերի բաժնի պատասխանատուները` “Արցախէներգո” ՓԲԸ Ստեփանակերտի մասնաճյուղի մասնագետների հետ մեկտեղ, տարեսկզբից համալիր աշխատանքներ են իրականացնում փողոցներում ու բակերում: Նպատակ ունենալով քաղաքի ծայրամասային փողոցներում բարելավել արտաքին լուսավորվածությունը, Ա.Առաքելյան, Վ.Այգեկցու, Փիրումյան, Վ.Բարեպաշտ, Գեներալ Մադաթով, Սպանդարյան, Դավիթ-Բեկ, Պուշկինի փողոցներում վերանորոգվել են լուսատուները, հները` փոխարինվել նորերով: Տասնյակ փողոցներում, բակերում և հարակից տարածքներում տեղադրվել են նոր լուսատուներ: Վթարներից խուսափելու համար, մասնագետները միաժամանակ մի շարք ենթակայաններում իրականացրել են հիմնանորոգման աշխատանքներ: Գործընթացը, որ ընդգրկել է գլխավորապես քաղաքի ծայրամասային թաղամասերը, կլինի շարունակական: |
< Վերադառնալ |