![]() |
23.09.2015 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Ստեփանակերտի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ Ստեփանակերտի օրվա առթիվ, սեպտեմբերի 26-ին մայրաքաղաքում անց են կացվելու տոնական տարբեր միջոցառումներ և համաքաղաքացիներին հրավիրում է մասնակցելու տոնակատարությանը: Ս.Շահումյանի անվան պուրակում նախատեսվում է նկարների, ձեռքի աշխատանքների, գորգերի ցուցահանդես և վաճառք, ինչպես նաև պլեներային նկարչություն: Քաղաքի Ս.Շահումյանի անվան պուրակում և Վերածննդի հրապարակում անցկկացվեն մարզական տարբեր միջոցառումներ, ազգային ավանդական խաղեր, կցուցադրվի նաև լարախաղ: Տոնակատարության շրջանակներում կկայանան համերգներ` մայրաքաղաքի տարբեր թաղամասերում: Տոնական միջոցառումները կեզրափակվեն Վերածննդի հրապարակում` 20.00-ին կայանալիք տոնական համերգով և հրավառությամբ:
Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայություն
|
< Վերադառնալ |