15.09.2015 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 13-ԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԿԱՅԱՑԵԼ Է ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Սուրեն Գրիգորյանը` վերստին Ստեփանակերտի քաղաքապետ Ինչպես տեղեկացրել են ԼՂՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովից, հանրապետության բոլոր 207 համայնքներում կազմակերպված ու պատշաճ մակարդակով են անցել տեղական ինքնակառավարման մարմինների /ՏԻՄ/ ընտրությունները և լուրջ խախտումներ չեն արձանագրվել:
Ըստ նախնական տվյալների, քվեարկությանը մասնակցել է ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների շուրջ 55,91 տոկոսը կամ 52765 ընտրող:
Մայրաքաղաք Ստեփանակերտում քաղաքացիական իրենց պարտքն են կատարել ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, Ազգային Ժողովի ղեկավար Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արայիկ Հարությունյանը: Համաձայն ԼՂՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տարածած հաղորդագրության, ձայների ճնշող մեծամասնությամբ վերստին Ստեփանակերտի քաղաքապետ է ընտրվել Սուրեն Ալեքսանդրի Գրիգորյանը, ում օգտին քվեարկել է 10.686 հոգի կամ ընտրողների շուրջ 77 տոկոսը: Քաղաքապետի մյուս թեկնածու` Արիս Գրիգորյանին, իր ձայնն է տվել ընտրողների 23 տոկոսը:
Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայություն
|
< Վերադառնալ |