08.07.2015   ԲԱՐԵԿԱՐԳՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ

  Քաղաքապետարանի բարեկարգման ծրագրի շրջանակներում շարունակվում են հիմնանորոգվել, վերակառուցվել և հաճելի տեսք ստանալ մայրաքաղաքի բազմաբնակարան շենքերը, փողոցներն ու մայթերը, պուրակները, զբոսայգիները, աստիճահարթակներն ու հենապատերը:

  Վերանորոգման ու ասֆալտապատման աշխատանքներից հետո վերջերս ներդաշնակ և գողտրիկ անկյունների են վերածվել նախկինում ճարտարապետական դեմքն աղավաղված մի շարք շինություններ, կառույցներ, փողոցներ, պուրակներ: Մասնավորապես հիմնանորգվել են Նելսոն Ստեփանյան փողոցի հ.23, Ազատամարտիկների հ.31 և Գ.Նժդեհ փողոցի հ. 68 բազմաբնակարան շենքերի ճակատները, ասֆալտապատվել Մանուկյան, Ազատամարտիկներ,      Ս.Դավիթ, Գ.Լուսավորիչ, Անդրանիկ, Ա.Մանուկյան փողոցների վրա գտնվող առանձին ճանապարհահատվածներ ու մայթեր, վերակառուցվել մի շարք հենապատեր:

  Առանձնապես ամռան օրերին Ստեփանակերտին շուք են հաղորդում նորոգ աղբյուրներն ու ցայտաղբյուրները, կանաչ և ծաղկուն սիզամարգերը, բարեկարգ պուրակները` ամենատարբեր անկյուններում:

  Քաղաքապետարանի շինարարության և բարեկարգման բաժնի պետ Վալերի Միքայելյանի հավաստմամբ, ծրագրում ներառված աշխատանքները շարունակական բնույթ կկրեն ու ստեփանակերտցիներն առաջիկայում նորանոր ձեռնարկումների ականատեսը կդառնան:

 

 

Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայություն