01.07.2015   ՎԵՐԱԿԱՌՈՒՎՈՒՄ Է ՓՈՂՈՑՆԵՐԻ ԱՐՏԱՔԻՆ ԼՈՒՍԱՎՈՐՄԱՆ ՑԱՆՑԸ

  Հաշվի առնելով Գրիգոր Լուսավորիչ /Վ.Մամիկոնյան-Ն.Ստեփանյան հատվածում/ փողոցի արտաքին լուսավորման համակարգի վթարայնության աստիճանը, վերջերս` Ստեփանակերտ քաղաքում իրականացվող ընթացիկ նորոգումների ծրագրի շրջանակում հիմնանորոգվեց հիշյալ փողոցի արտաքին լուսավորման ցանը:Տեղադրվել են թվով 9 ժամանակակից հենասյուն և 22 լուսատու:

  Ստեփանակերտի քաղաքապետարանի աշխատակազմի զարգացման ծրագրերի բաժնի պետ Էդգար Ավանեսյանի իրազեկմամբ, ելնելով քաղաքի փողոցների արտաքին տեսքի բարելավման, ինչպես նաև` բնակիչների անխափան էլեկտրաէներգիայի ապահովման անհրաժեշտությունից, անհրաժեշտ աշխատանքներ են տարվել հարակից բազմաբնակարան շենքերի էլեկտրաէներգիայի սնուցման ուղղությամբ: Մասնավորապես` տեղանքում անց են կացվել ժամանակակից նոր մալուխային գծեր /ազատ ինքնակառավարման աջակցող, մեկուսացված մետաղալարերով` СИП/, տեղադրվել է 6 հենսյուն:

  Բաժնի պետի հավաստմամբ, իրականացվող աշխատանքները շարունակական բնույթ կկրեն: Ի դեպ նման ծրագրեր նախատեսվում են նաև Տիգրան Մեծ և Ադմիրալ Իսակովի փողոցներում:

 

 

Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայություն