26.06.2015   ՀՐԱՎԻՐՎԵԼ Է ՄԱՅՐԱՔԱՂԱՔԻ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԴՊՐՈՑՆԵՐԻ ՏՆՕՐԵՆՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ

     Հունիսի 24-ին Ստեփանակերտի քաղաքապետարանի նիստերի դահլիճում հրավիրվել էր քաղաքի հանրակրթական դպրոցների տնօրենների խորհրդակցություն, որը վարում էր քաղաքապետարանի կրթության և սպորտի բաժնի պետ Կառլեն Մարգարյանը

       Խորհրդակցությունում մասնավորապես քննության առնվեցին 2014-2015 ուս. տարում կատարված աշխատանքների հաշվետվությունները, նոր ուսումնականի խնդիրներին առնչվող, ինչպես նաև դպրոցականների ամառային հանգստի կազմակերպման հետ կապված հարցերը:

 

    ԿՍ բաժնի պետ Կ.Մարգարյանն իր ելույթում ամփոփեց 4-րդ, 9-րդ, 12-րդ դասարաններում գիտելիքների ստուգման, ավարտական և պետական  ավարտական քննությունների արդյունքները, մանկրակրկիտ անդրադարձավ փաստաթղթերի` հիմնական և միջնակարգ կրթության վկայականների և ատեստատների լրացման պահանջների ճշգրիտ պահպանմանը: Անդրադարձ կատարելով նոր ուսումնականի խնդիրներին, նա մասնավորապես կանգ առավ դասաբաշխման և դպրոցներում շինարարական աշխատանքների պլանավորման հարցերին:

   Ներկաների խնդրանքով Կ.Մարգարյանը պարզաբանումներ արեց դպրոցականների ամառային հանգստի կազմակերպման վերաբերյալ: Քաղաքապետարանի պատասխանատուի խոսքով, դպրոցական ճամբարներ կգործեն Ստեփանակերտում, Արցախի տարբեր բնակավայրերում, ինչպես նաև` հանրապետության տարածքից դուրս:

   Ամփոփելով խորհրդակցությունը, վերջում ԿՍ բաժնի պետի կողմից հանրակրթական դպրոցների տնօրեններին տրվեցին մի շարք հանձնարարություններ:

 

Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայություն