16.06.2015 ԿԱՆԱՉ ԵՎ ԾԱՂԿՈՒՆ ՍԻԶԱՄԱՐԳԵՐԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՀԱՄԱՐ
Նպատակ ունենալով շարունակ ընդլայնել կանաչ տարածքները և լիարժեք մաքրություն ապահովել քաղաքի բոլոր վայրերում, <<Ստեփանակերտի Ակադեմիկոս Թախթաջյանի անվան բուսաբանական այգու, բնակարանային շահագործման ընկերության և <<Սանմաքրում>> կազմակերպության բանվորները վաղ առավոտից զբաղված են հանրօգուտ աշխատանքով և ջանք չեն խնայում կանաչապատման ու բարեկարգման գործում արժանի ներդրում ունենալու, փողոցներում, մայթերում ու բակերում, զբոսյագիներում, հասարակական վայրերում պատշաճ մաքրություն պահպանելու համար: Հատկապես անուրանալի է Ստեփանակերտի ակադեմիկոս Թախթաջյանի անունը կրող բուսաբանական այգու ծաղկաբույծ-այգեգործների բոլորանվեր աշխատանքը, որոնք այս օրերին առանձնակի ակտիվություն են դրսևորում` ամենայն բարեխճությամբ կատարելով իրենց պարատականությունները: Փխրեցվում, պարարտացվում են սիզամարգերը, ոռոգվում` կանաչ տարածքները, ծաղկանոցներն ու մատղաշ, դալար շիվերը, վարդի թփերը: Մի շարք փողոցներում և պուրակներում հատված ծառերը փոխարինվել են նորերով, ձևավորվել, երիտասարդացվել: Բուսաբանական այգու տնօրեն Համլետ Դավթյանի հավաստմամբ, ծաղկաբույծ-այգեգործների, հիմնարկի բանվորների ջանքերն ամռան այս շրջանում գլխավորապես ուղղված են մայրաքաղաքի կանաչ պուրակների, ծաղկուն և գունեղ սիզամարգերի պատշաճ խնամքի ու ներդաշնակ աճի, քաղաքի գեղեցկության ապահովմանը:
Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայություն |
< Վերադառնալ |