29.05.2015 ՔԱՂԱՔԱՊԵՏՆ ԸՆԴԼԱՅՆՎԱԾ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ Է ՀՐԱՎԻՐԵԼ
ՔՆՆՈՒԹՅԱՆ ԵՆ ԱՌՎԵԼ ԱՌԱՋԻԿԱ ԾՐԱԳՐԵՐԸ
Մայիսի 29-ին կայացած գործակարգավարական ընդլայնված խորհրդակցությունում, որը վարում էր քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը և, բաժինների պետերից բացի մասնակցում էին նաև քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող կառույցների ղեկավարները, առաջիկայում իրականացվելիք հարցերի լայն շրջանակ է քննարկվել: Խորհրդակցությունում` ըստ ուղղությունների, անդրադարձ է եղել այն ծրագրերին, որոնք նախանշված են տարվա կտրվածքով և ընդգրկում են ամենատարբեր ոլորտներ: Քաղաքապետը կարևորելով տոնական միջոցառումներին պատշաճ մակարդակով նախապատրաստվելու ամհրաժեշտությունը, կառույցների պատասխանատուներին միաժամանակ հորդորել է գումարներն օգտագործել խիստ նպատակային` տնտեսելով <<ծախսային մասը>>: Քանի որ ամռան ընթացքում առանձնակի հնչեղություն է ձեռք բերում մայրաքաղաքի կենսապահովմանն առնչվող հարցերի ընթացքավորման և լուծման պահանջը, Ս.Գրիգորյանը ներկաներին հանձնարարել է ժամանակին արձագանքել բնակչության առաջարկություններին և ահազանգերին, մշտապես ուշադրության կենտրոնում պահել առօրյա խնդիրները: Քաղաքապետը համապատասխան կառույցների ղեկավարներին հանձնարարություններ է տվել` կապված շինարարական աշխատանքների, քաղաքի արտաքին լուսավորման, ներքաղաքային տրանսպորտի գործունեության արդյունավետության բարձրացման, սանիտարական մաքրության և կանաչապատման գործընթացների իրականացման հետ:
Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայություն |
< Վերադառնալ |