05.05.2015   Ս.ԳՐԻԳՈՐՅԱՆ. <<ԵՍ ՔՎԵԱՐԿԵԼ ԵՄ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ, ԵՐԿՐԻ ՀԶՈՐԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ>>

Մայիսի 3-ին ԼՂՀ խորհրդարանական ընտրությունների  օրը` Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը  քաղաքացիական իր պարտքը կատարել է մայրաքաղաքի հ.8 հիմնական դպրոցում տեսակայված 3/7 ընտրական տեղամասում:

Քվեարկությունից հետո լրագրողների հետ կայացած ճեպազրույցի ժամանակ կարևորելով համապատետական միջոցառման քաղաքական նշանակությունը, Ս.Գրիգորյանը մասնավորապես նշել է, թե 6-րդ գումարման խորհրդարանական ընտրությունները ևս առիթ են` աշխարհին, միջազգային հանրությանն ապացուցելու, որ Արցախը վաղուց է ընտրել ժողովրդավարության ուղին և հաստատակամորեն պայքարելու է անկախության միջազգային ճանաչման, իր վերջնական նպատակին հասնելու համար: <<Ընտրությունները յուրահատուկ <<միջոց>> են` մեր ժողովրդի համախմբման, երկրում` քաղաքական դաշտի կայացման, ժողովրդավարական արժեքների ամրապնդման ու քաղաքացիական հասարակության ստեղծման ճանապարհին>>, - ասել է քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը` հավելելով, որ ինքը քվեարկել է խաղաղության և կայունության, երկրի հզորացման և ժողովրդի բարօրության համար:

 

 

 

Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի քարտուղար