14.04.2015 ՆՈՐՈԳՎՈՒՄ ԵՆ ՓՈՂՈՑՆԵՐՆ ՈՒ ՄԱՅԹԵՐԸ
Չնայած եղանակային անբարենպաստ պայմաններին, մասնավորապես` հաճախակի տեղացող անձրևներին, մայրաքաղաքում շարունակվում են փողոցների և մայթերի <<փոսային նորոգման>> աշխատանքները: Պատվիրատուի դերում` ԼՂՀ քաղաքաշինության նախարարությունն է, իսկ որպես կապալառուներ, հիշյալ աշխատանքների իրագործումը հանձն են առել <<Ճանշին-վերանորոգում>> և <<Քարավան>> սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունները: Ըստ ժամանակացույցի, նախատեսվում է մինչև Մայիսյան եռատոնն ավարտին հասցնել նորոգումները: Աշխատանքների վերահսկման գործընթացն իրականացնում են քաղաքաշինության նախարարությունը, Ստեփանակերտի քաղաքապետարանը և ԼՂՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության պատասխանատուները: Մասնագետների հավաստմամբ անհրաժեշտ բոլոր քայլերը ձեռնարկվում են պահանջվող նորոգումները ժամանակին և պատշաճ որակով կատարելու համար:
Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի քարտուղար
|
< Վերադառնալ |