23.03.2015 ՄԱՅՐԱՔԱՂԱՔՈՒՄ ԱՆՑԿԿԱՑՎԻ ԾԱՌԱՏՆԿՄԱՆ և ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՄԱՔՐՄԱՆ ՄԻԱՄՍՅԱԿ
2015թ. ապրիլի 1-ից 30-ը Ստեփանակերտ քաղաքում անցկկացվի ծառատնկման, սանիտարական մաքրման և բարեկարգման աշխատանքների միամսյակ: Այս մասին հայտնի դարձավ Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանի կողմից`Ստեփանակերտ քաղաքում ծառատնկման, սանիտարական մաքրման և բարեկարգման աշխատանքների միամսյակ անցկացնելու մասին ընդունած որոշումից: Որոշմամբ, աշխատանքների պատշաճ նախապատրաստման և անցկացման նպատակով ստեղծվել է հանձնաժողով, որը կգլխավորի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը: Հանձնաժողովի կազմում ընդգրկված են փոխքաղաքապետեր Սուրեն Թամրազյանն ու Արմեն Հակոբյանը, քաղաքապետարանի բաժինների պետեր ու նրա ենթակայության տակ գտնվող մի շարք կազմակերպությունների ղեկավարներ: Քաղաքապետը հաստատել է նաև միամսյակի կազմակերպման միջոցառումների ծրագիրը, որտեղ հստակ ուրվագծվում է քաղաքի հիմնարկ-ձեռնարկությունների, պետական կառույցների, ուսումնական հաստատությունների կողմից իրականացվելիք աշխատանքների շրջանակը: Ըստ որոշման, ապրիլի 25-ին հայտարարված է համաքաղաքային շաբաթօրյակի օր:
Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի քարտուղար |
< Վերադառնալ |