27.02.2012   ՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ ՄԱՅՐԱՔԱՂԱՔՈՒՄ

Քաղաքապետարանի նախաձեռնությամբ փետրվարի 1-ից 19-ը դպրոցականների միջև անց է կացվել բասկետբոլի քաղաքային առաջնություն, որին իրենց մասնակցությունն  են բերել մայրաքաղաքի հանրակրթական 8  դպրոցների աշակերտները: Քաղաքապետարանի աշխատակազմի սպորտի գծով գլխավոր մասնագետ Էդուարդ Առուշանյանի հավաստմամբ, նման սպորտային միջոցառումները նպաստում են դպրոցականների սպորտային ընդունակությունների դրսևորմանը,  վարպետության բարձրացմանը, հնարավորության ընձեռնումի հայտբերել ուժեղագույն թիմերին:

          Մրցումներն անց են կացվել թիվ 11 դպրոցի մարզադահլիճում, ինչպես աղջիկների, այնպես էլ` տղաների միջև: Մրցումներին յուրաքանչյուր թիմ ներկայացրել է 10 խաղացող և մեկ մարզիչ-ներկայացուցիչ: Աղջիկների միջև անց կացված բասկետբոլի քաղաքային առաջնության ժամանակ առաջին մրցանակային տեղը զբաղեցրել է թիվ 3  դպրոցի թիմը, երկրորդ տեղը` 10-րդ, իսկ երրորդ տեղը` 7-րդ դպրոցի թիմերը: Դպրոցահասակ տղաների միջև անցկացված բասկետբոլի քաղաքային առաջնությունում առաջին տեղը գրավել է 3-րդ, երկրորդ տեղը` 8-րդ դպրոցի թիմը: Թիվ 9 դպրոցի թիմին բաժին է հասել երրորդ տեղը:

          Մրցումներում մրցանակային տեղեր գրաված թիմերը պարգևատրվել են դիպլոմներով, իսկ առաջին տեղ գրաված թիմի անդամները, մարզիչ ներկայացուցիչները` նաև պատվոգրերով և դրամական պարգևով:

ԼՂՀ կրթության և գիտության նախարարության կողմից փետրվարի 6-12-ը դպրոցականների միջև անցկացված վոլեյբոլի հանրապետական առաջնությունում առաջին պատվավոր տեղը գրաված թիմը` Ստեփանակերտի հավաքականը, արժանացել է դրամական պարգևի և հուշամեդալի: