05.03.2015   ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏԸ

Մարտի 5-ին քաղաքապետ Սուրեն Գրիգորյանի նախագահությամբ կայացավ Ստեփանակերտի քաղաքային համայնքի ավագանու հերթական նիստը:

Ավագանին իր համաձայնությունը տվեց համայնքի սեփականություն հանդիսացող թվավ 10 բնակարաններ նվիրատվության կարգով օտարելու մասին որոշման նախագծին: Որոշման մեջ ամրագրված է, որ նշված բնակարանների նկատմամբ, ըստ կցվող հատակագծի, կիրականացվիհամայնքի սեփականության իրավունքի պետական գրանցում: Սեփականության իրավունքի պետական գրանցումից հետո քաղաքապետարանը 15-օրյա ժամկետում տվյալ բնակարանն օգտագործող անձանց հետ կնքի նվիրատվության պայմանագիր` նախատեսելով, որ սույն որոշումից ծագող իրավունքների պետական գրանցման աշխատանքների կատարումն իրականացվելու է քաղաքացիների միջոցների հաշվին:

Ավագանու մեկ այլ որոշմամբ համայնքային սեփականություն հանդիսացող 27.60 քառ.մետր ընդհանուր մակերեսով ոչ բնակելի տարածքն ուղղակի վաճառքի ձևով օտարվեց գույքի վարձակալ Ա.Աղամյանին:

Նիստում քննության առնվեցին ավագանու անդամների կողմից բարձրացված կենսական նշանակության մի շարք հարցեր:

 

 

Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի քարտուղար