12.02.2015 ՈՐ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆ Է ՆԱԽԸՆՏՐԵԼԻ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ ՕՐՀՆԵՐԳԻ ՀԱՄԱՐ
Ստեփանակերտի Սայաթ-Նովայի անվան երաժշտական քոլեջի դահլիճում կայացավ Արցախի մայրաքաղաքի օրհներգի ստեղծման մրցույթի եզրափակիչ փուլը /հիշեցնենք, որ Ստեփանակերտի օրհներգի ստեղծման բաց մրցույթը հայտարարվել է 2014թ. օգոստոսին`քաղաքապետ Սուրեն Գրիգորյանի որոշմամբ/:
Տեղեկացնենք, որ մրցույթի առաջին փուլին մասնակցել է ութ հոգի, որոնցից հանձնախումբը առանձնացրել էր4 հեղինակներիստեղծագործություններ: Քննարկումների արդյունքում, որին քաղաքապետարանի կայքէջի միջոցով մասնակից է արվել նաև հասարակությունը, 4 աշխատանքներից ընտրվել են Արկադի Թովմասյանի և Գառնիկ Ավանեսյանի բանաստեղծական տեքստերը, որոնք համապատասխանումեն օրհներգիններկայացվող չափորոշիչներին: Երաժշտական քոլեջի դահլիճում հավաքվել էին հասարակայնության տարբեր խավերի ներկայացուցիչներ: Եզրափակիչ փուլում լսվեցին երկու տեքստերի հիման վրա գրված 4 երաժշտական տարբերակներ: Երաժշտությունը գրել էին Գառնիկ Ավանեսյանը, Նունե Արզումանյանը, Վիլեն Միքայելյանը և Սիմոն Սարգսյանը: Լսումներն անցկացվեցին հետևյալ հերթականությամբ` 1. Խոսք և երաժշտություն` Գառնիկ Ավանեսյանի 2. Խոսք` Արկադի Թովմասյանի, երաժշտությունը` Նունե Արզումանյանի 3. Խոսք` Արկադի Թովմասյանի, երաժշտությունը` Վիլեն Միքայելյանի 4. Խոսք` Գառնիկ Ավանեսյանի, երաժշտությունը` Սիմոն Սարգսյանի: Լսումների ավարտից հետո կարծիքներ արտահայտվեցին հնչեցված ստեղծագործությունների վերաբերյալ: Ստեփանակերտի քաղաքապետ, մրցութային հանձնաժողովի նախագահ Սուրեն Գրիգորյանը շնորհակալություն հայտնելով անկեղծ տեսակետների և կարծիքների համար, նշեց, որ Ստեփանակերտի օրհներգի բոլոր չորս տարբերակներն էլկտեղադրվեն քաղաքապետարանի կայքէջում` հանրության կարծիքն իմանալու նպատակով: Այնուհետև եզրափակիչ նիստում արդյունքներն ամփոփելուց հետո`փակ, գաղտնի քվեարկությամբ հանձնաժողովը կընդունի համապատասխան որոշում:
Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի քարտուղար |
< Վերադառնալ |