02.02.2015 ՆՎԻՐՎԱԾ ՍՈՒՐԲ ՍԱՐԳԻՍ ԶՈՐԱՎԱՐԻ ՏՈՆԻՆ
Արդեն երկրորդ տարին է, ինչ Ստեփանակերտի քաղաքապետարանի մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության բաժինը մայրաքաղաքի Ս.Շահումյանի անվան պուրակում կազմակերպում է Սուրբ Սարգիս զորավարի տոնին նվիրված միջոցառում`ուսանողների, երիտասարդական հաարակական կազմակերպությունների, ռազմամարզական վարժարանի սաների, զինծառայողների մասնակցությամբ /ի դեպ, այդ օրը հանրության շրջանում խորհրդանշվում և որպես երիտասարդների օրհնության օր/: Միջոցառումից մեկ օր առաջ, հունվարի 30-ին, երիտասարդների միջոցով քաղաքի փողոցներում բաժանվեցին գեղեցիկ ձևավորված աղաբլիթներ` Ս.Սարգիս զորավարի մասին փոքրիկ պատմությամբ բուկլետներով: Այս տարի Ս.Սարգսին նվիրված տոնը նշվեց հունվարի 31-ին: Միջոցառման ընթացքում իրականացված մշակութային ծրագիրը հետաքրքիր էր, հագեցած` մրցույթներով, հաճելի անակնկալներով: Կատարվեցին արտասանություններ, ժողովրդական երգեր ու պարեր: Լավագույն ելույթ ունեցողները պարգևատրվեցին նվերներով: Միջոցառմանը, խորհրդանշական տոնի առթիվ, ներկաներին դիմեց Սամվել Սարկավագը, ով օրհնանքի խոսքեր հղեց երիտասարդներին: Տոնական միջոցառումներին ներկա էր փոխքաղաքապետ Արմեն Հակոբյանը:
Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի քարտուղար
|
< Վերադառնալ |