22.12.2014 ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ
Տարին` առանց պարտքերի
Հաշված օրեր են մնում 2014-ի եզրափակմանը: Քաղաքապետարանի աշխատակազմի բաժիններին և նրա ենթակայության տակ գտնվող հիմնարկություններին ու կազմակերպություններին որքանո±վ է հաջողվել կատարել իրենց առջև դրված խնդիրները և Նոր տարին թևակոխել ձեռքբերումներով: Արդյոք, բոլոր կառույցնե±րն են տարին փակում առանց պարտքերի: Օրակարգի այս հարցերն առիթ էին, որպեսզի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանն ընդլայնված կազմով աշխատանքային խորհրդակցություն հրավիրեր և ընդհանրացվեին առաջիկա անելիքները: Քաղաքապետն ընդգծեց, որ վարձավճարների և բոլոր հարկերի հավաքագրման մասով ոչ մի <<հիմնավորում>> չի կարող արդարացվել և բոլոր ընկերություններն ու կազմակերպությունները միանշանակ պիտի կատարեն ստանձնած պարտավորությունները: <<Տարին` առանց պարտքերի>>. սա պիտի ուղեցույց լինի յուրաքանչյուրի համար,- նշել է Ս.Գրիգորյանը: Քաղաքապետը կառույցների ղեկավարներին միաժամանակ հիշեցրել է, թե առանց բացառությունների մինչև տարեվերջ պետք է վճարվեն աշխատողներին հասանելիք դեկտեմբեր ամսվա աշխատավարձերը:
Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի քարտուղար |
< Վերադառնալ |