02.12.2014   ԵՆԹԱՐԿՎԵԼ ԵՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ

Ստեփանակերտի քաղաքապետի հանձնարարագրի համաձայն, մայրաքաղաքում քաղաքաշինության բնագավառում իրավախախտումների կանխարգելման և վերացման նպատակով` 2014 թվականի հոկտեմբերի 15-ից  Ստեփանակերտի քաղաքապետարանի քաղաքային տեսչությունը և ԼՂՀ քաղաքաշինության նախարարության քաղաքաշինական պետական տեսչությունը համատեղ ստուգումներ են իրականացրել քաղաքաշինական գործունեության բնագավառում իրավական ակտերի, քաղաքաշինական փաստաթղթերի, նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի պահանջների կատարման ուղղությամբ:

Ըստ նախապես հաստատված ցանկի, ստուգումներ իրականացվել են թվով 18 հասարակական և բնակելի նշանակության օբյեկտներում: Այնտեղ, ուր տեսուչների կողմից թերություններ են բացահայտվել, տրվել են բացթողումների վերացման ենթակա հրահանգներ, ինչպես նաև խախտում թույլ տված կառուցապատողները քաղաքապետարանի կողմից գրավոր ծանուցվել են շինարարական աշխատանքների դադարեցման, կառույցը` նախագծին համապատասխանեցնելու և սեղմ ժամկետներում առկա թերությունների վերացման պահանջի մասին:

Հարկ է նշել նաև, որ Ստեփանակերտի քաղաքապետարանի քաղաքային տեսչության քաղաքաշինական և համաքաղաքային կանոնների պահպանման վերահսկողության բաժինը պարբերաբար ստուգայցեր է իրականացնում` վերահսկելով քաղաքի ինչպես կենտրոնական, այնպես էլ ծայրամասային թաղամասերում իրականացվող շինարարությունն ու բարեկարգման կանոնների պահպանումը: Քաղաքապետարանի քաղաքային տեսչության քաղաքաշինական և համաքաղաքային կանոնների պահպանման վերահսկողության բաժնի պետ Սամվել Ղուլյանի տեղեկացմամբ, միայն նոյեմբեր ամսում բաժնի կողմից իրականացրած ստուգումների արդյունքում թվով 4 իրավախախտ սուբյեկտ ենթարկվել է վարչական պատասխանատվության, նշված գործընթացը շարունակական է և գնալով ավելի են խստացվելու պահանջները: Նրա խոսքով, միայն ամենօրյա հետևողական աշխատանքի շնորհիվ կարելի է պահպանել համաքաղաքային կանոնները և հասնել ցանկալի արդյունքի:

 

Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի քարտուղար