01.12.2014   ԿԱՅԱՑԱՎ ԱՄԱՆՈՐԻ ՀԱՆԴԻՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԸ

Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանի կողմից հաստատված <<Ամանոր-2015>> միջոցառումների ծրագրի շրջանակներում նոյեմբերի 27-ին կայացավ տոնական միջոցառումների անցկացման հանձնաժողովի հերթական նիստը` քաղաքապետի տեղակալ, հանձնաժողովի նախագահ Ա.Հակոբյանի գլխավորությամբ:

Հանձնաժողովի նախագահը հակիրճ անդրադարձավ իրականացվելիք  աշխատանքներին և ներկաներին խնդրեց հանդես գալ առաջարկություններով:

<<Ստեփանակերտի մշակույթի տուն>> ՊՈԱԿ-ի տնօրեն Ռ.Ավանեսովը տեղեկացրեց, որ գեղարվեստական կոլեկտիվը գրեթե պատրաստ  է2015թ. Ամանորին նվիրված համերգային ծրագրին: Նիստում քննարկվեցին նաև նախադպրոցական տարիքի երեխաների համար` Մշակույթի և երիտասարդության պալատում կազմակերպվելիք Նոր տարվա հանդիսությունների և նվերների հետ կապված հարցերը:

Ունկնդրելով հանձնաժողովի անդամների նկատառումները, Ա.Հակոբյանը  պարտավորեցրեց պատասխանատվությամբ ձեռնամուխ լինել հանձնարարված աշխատանքներին` մայրաքաղաքում Ամանորը պատշաճ մակարդակով նշելու համար: Որոշվեց հանրապետության Գլխավոր տոնածառի լույսերի վառման խորհրդանշական արարողությունը կազմակերպել դեկտեմբերի 16-ին:

 

Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի քարտուղար