24.11.2014 ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏՆ ՈՒ ՎԱԼԱՆՍԸ ԿԲԱՐԵԿԱՄԱՆԱՆ
Աշխատանքային այցի շրջանակներում Ֆրանսիայում գտնվող ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը հյուրընկալվել է Վալանսի քաղաքապետարանում: Նախարարը քաղաքապետ Նիկոլա Դարագոնին է փոխանցել Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանի` Վալանս և Ստեփանակերտ քաղաքների միջև բարեկամության հռչակագիր ստորագրելու առաջարկին պաշտոնական համաձայնությունը: Վերջինս հայտնել է, թե ինքը պատրաստ է ստորագրելու հռչակագիրը և բարեկամության ձեռք մեկնելու Արցախի մայրաքաղաքին:
Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի քարտուղար |
< Վերադառնալ |