17.11.2014   ՀԻՄՆԱՆՈՐՈԳՎՈՒՄ ԵՆ ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔԵՐԻ ՊԱՏՇԳԱՄԲՆԵՐԸ

Բարեկարգման ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների արդյունքում մայրաքաղաքի բազմաբնակարան բնակելի շենքերից ևս մեկը շուտով հաճելի տեսք կստանա:

Այս օրերին արագ թափով հիմնանորոգվում, վերականգնվում են Ազատամարտիկների փողոցի հ. 31 բազմաբնակարան շենքի վթարային պատշգամբները, նրբաճաշակ ձևավորվում, ամբողջովին հարդարվում է ճակատային մասը: Նախատեսվում է նաև հիմնանորոգման ենթարկել և վերափոխել առաջնամասի` /փողոցի կողմից/ առաջին հարկում տեղակայված հասարակական օբյեկտների տանիքները:

Ըստ քաղաքապետարանի շինարարության և բարեկարգման բաժնի պետ Վ.Միքայելյանի, շինարարական աշխատանքների արժեքը, որ հատկացրել է քաղաքապետարանը, կազմում է ավելի քան 22 մլն դրամ: Ծրագիրն իրականացվում է <<Պանտ>> շինարարական ընկերության կողմից և ավարտին կհասցվի նոյեմբերի երկրորդ տասնօրյակում:

 

 

 

Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի քարտուղար