04.11.2014   ՍԱՀՄԱՆՎԵԼ Է ՋԵՌՈՒՑՄԱՆ ՍԵԶՈՆԻ ՍԿԻԶԲԸ

Ղեկավարվելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2012թ. դեկտեմբերի 26-ի <<Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ջեռուցման օրերի առավելագույն քանակ սահմանելու և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2010 թվականի նոյեմբերի 24-ի  N765–Ն որոշումն ուժը կորցրած  ճանաչելու մասին>>  N918-ն որոշմամբ և հիմք ընդունելով ԼՂՀ արտադրական ենթակառուցվածքների նախարարության առ 31.10.2014թ. N2-1/682 գրությունը, քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը որոշում է ստորագրել մայրաքաղաք Ստեփանակերտում ջեռուցման սեզոնի սկիզբը սահմանելու մասին, որի համաձայն  2014-2015թթ. ջեռուցման սեզոնի <<մեկնարկը>> տրվում է  ս.թ.նոյեմբերի 1-ից:

Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը հանձնարարված է <<Ջերմային  տնտեսություն>> ՓԲԸ-ին, իսկ վերահսկողությունը` բնակարանային, կոմունալ տնտեսության և բնապահպանության ու կրթության և սպորտի բաժիններին:

 

 

Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի քարտուղար