03.11.2014 ՇՆՈՐՀԱԿԱԼԱԳԻՐ` ԵՐԿԱՐԱՄՅԱ, ԱՄԲԱՍԻՐ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀԱՄԱՐ
Այսօր Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը յուրահատուկ ընդունելություն էր կազմակերպել իր աշխատասենյակում: Իսկ հրավիրվածները` քաղաքապետարանի մի խումբ նախկին աշխատակիցներ էին, ովքեր կենսաթոշակի անցնելու կապակցությամբ հյուրընկալվել էին Ս.Գրիգորյանի մետ: Քաղաքապետը բարձր գնահատեց նրանց ավանդը` բնակչության կենսաապահովման խնդիրների լուծման բնագավառում և վաստակած հանգստի գնալու կապակցությամբ, առողջություն և ամենայն բարիք մաղթեց` համոզմունք հայտնելով, որ առաջվա պես, որպես ստեփանակերտցիներ, կշարունակեն աջակցել սիրելի քաղաքին, կապրեն նրա հոգսերով և հաջողություններով: Վերջում Ս.Գրիգորյանը` երկարամյա, ամբասիր աշխատանքի ու քաղաքին մատուցած ծառայությունների համար նրանց հանձնեց շնորհակալագրեր և նվերներ: Հանդիպմանը ներկա էին փոխքաղաքապետ Արմեն Հակոբյանը և աշխատակազմի ղեկավար Գագիկ Նազլուխանյանը:
Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի քարտուղար
|
< Վերադառնալ |