27.10.2014 ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԴՐԱՆԻԿ ՆԻՍՏԸ
Ինչպես հայտնի է, քաղաքապետ Սուրեն Գրիգորյանի որոշմամբ անցկացվում է Ստեփանակերտի օրհներգի /հիմնի/ ընտրության բաց մրցույթ, որի ժամկետը սահմանվել է 100 օր: Այսօր` հոկտեմբերի 27-ին, քաղաքապետ Սուրեն Գրիգորյանի գլխավորությամբ, ով հանդիսանում է հանձնաժողովի նախագահը, կայացել է մրցութային հանձնաժողովի անդրանիկ նիստը: Փոխքաղաքապետ, հանձնաժողովի փոխնախագահ Արմեն Հակոբյանը ներկաներին տեղեկացրել է, որ մրցույթին մասնակցելու նպատակով հեղինակների կողմից ներկայացվել է 8 հայտ, որոնցից 4 աշխատանք է արժեք ներկայացնում: Հանձնաժողովի անդամները կարծիքներ են փոխանակել ներկայացված գործերի վերաբերյալ: Ընդգծվել է, որ դրանք պետք է լինեն օրհներգի պահանջներին համահունչ: Բոլորը միակարծիք են եղել, որ թե տեքստի և թե երաժշտության առումով, մայրաքաղաքի օրհներգը միանշանակ պիտի կատարյալ լինի, և կարողանա դիմանալ ժամանակի քննությանը, համաժողովրդական ընդունելության արժանանա, հոգեհարազատ լինի յուրաքանչյուր ստեփանակերտցու/արցախցու/ համար: Համամիտ լինելով նիստում հնչեցված տեսակետների հետ, Ս.Գրիգորյանը համոզմունք է հայտնել, որ քննարկումների արդյունքում կհաջողվի ճիշտ ընտրություն կատարել: Նա հանձնաժողովի անդամներին խնդրել է մանրակրկիտ ուսումնասիրություններ կատարել ու հերթական նիստին ներկայանալ կոնկրետ առաջարկություններով:
Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի քարտուղար |
< Վերադառնալ |