10.10.2014 ԿՄԱՍՆԱԿՑԵՆ <<ԷՐԵԲՈՒՆԻ-ԵՐԵՎԱՆ-2796>> ՏՈՆԱԿԱՏԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
<<Էրեբունի-Երևան-2796>> տոնակատարությանը մասնակցելու համար Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրավերով Երևան է մեկնել Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում է նաև առաջին փոխքաղաքապետ Սուրեն Թամրազյանը: Պատվիրակության անդամները ներկա կգտնվեն Երևանի քաղաքապետի կողմից կազմակերպված ընդունելությանը, կայցելեն Մեծ եղեռնի զոհերի հուշահամալիր և կխնկարկեն թուրքի յաթաղանից զոհված 1.5 մլն հայերի հիշատակը, կմասնակցեն Մատենադարանում, <<Էրեբունի>> պատմագիտական արգելոց-թանգարանում կազմակերպված միջոցառումներին, ինչպես նաև ներկա կգտնվեն հոկտեմբերի 12-ին հանրապետության հրապարակում կայանալիք տոնական հանդիսություններին ու գալա-համերգին: Տոնակատարության առաջին օրը Ստեփանակերտի քաղաքապետը մյուս հրավիրվածների թվում հոկտեմբերի 10-ին մասնակցել է <<Հին քաղաք, նոր հեռանկարներ>> խորագրով <<Երևան 2025>> միջազգային կոնֆերանսին:
Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի քարտուղար |
< Վերադառնալ |