30.09.2014 ՈՐՈՇՈՒՄ` ՁՄՌԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ստեփանակերտ քաղաքում 2014-2015թթ.ձմռան նախապատրաստական աշխատանքները պատշաճ մակարդակով անցկացնելու նպատակով, քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը ստորագրել է որոշում` 2014-2015թթ.ձմռան նախապատրաստական աշխատանքների ծրագիրը հաստատելու մասին: Ծրագրում մասնավորապես ներառվել են Ստեփանակերտի քաղաքապետարանը, քաղաքապետարանի ենթակա կազմակերպություններն ու շահագրգիռ ընկերությունները: Նրանց թվում են` <<Սանմաքրում>> ՀՈԱԿ-ը, <<Ջրմուղ-կոյուղի>>, <<Ջերմային տնտեսություն>>, <<Բնակարանային շահագործման տնտեսություն>>, Ակադեմիկոս Թախթաջյանի անվան <<Ստեփանակերտի բուսաբանական այգի>>, <<Ն.Ստեփանյանի անվան քաղաքային զբոսայգի>>փակ բաժնետիրական ընկերությունները, <<Արցախէներգո>> ՓԲԸ Ստեփանակերտի մասնաճյուղը, <<Արցախգազ>> փակ բաժնետիրական ընկերությունը ու մի շարք այլ կառույցներ: Ծրագրում հստակ ամրագրված են նախապատրաստական աշխատանքների իրականացման ժամկետները:
Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի քարտուղար
|
< Վերադառնալ |