16.05.2014 ՄԱՅՐԱՔԱՂԱՔ ԵՐԵՎԱՆԻ ՏՈՒՖԱԿԵՐՏ ՆՎԵՐՆԵՐԸ` ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻՆ
Ուղիղ երկու ամիս առաջ Ստեփանակերտի քաղաքապետարանի կայք էջում տեղեկատվություն էր տեղադրվել այն մասին, որ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հովանավորությամբ Փ.Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի ուսանողները /թվով 12 հոգի/ վարդագույն տուֆից կերտել են տարբեր քանդակներ, որոնք կտեղափոխվեն Արցախի մայրաքաղաք և <<կհանգրվանեն>> պուրակներում, կրթամշակութային օջախներին հարակից տարածքներում:
Քոլեջի բակում կազմակերպված սիպոզիումի ժամանակ ծնունդ առած 6 քանդակներ, որ ուսանողների ստեղծագործական ներշնչանքի և տքնանքի արդյունք են հանդիսանում, արդեն հասել են Ստեփանակերտ և շատ շուտով իրենց հաստատուն տեղը կգտնեն համապատասխան պուրակներում: <<Երևանի քաղաքապետարանի յուրահատուկ նվերները ստեփանակերտցիներին` ուշագրավ վարդանախշերով, արևախաչերով ու քրիստոնեական խաչերով, երկու մայրաքաղաքների միջև բարեկամությունը կամրջող ևս մեկ խորհրդանիշ կհանդիսանան ու կհամարլեն Ստեփանակերտում մինչ այդ տեղ գտած քարակերտ հուշարձանների շարքը` նորոգ պահելով մեր հիշողությունները>>,- գտնում է քաղաքապետի առաջին տեղակալ Սուրեն Թամրազյանը` համատեղ նվերի համար շնորհակալական խոսքեր ուղղելով Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին և Փ.Թերլեմեզյանի անվան գեղարվեստի քոլեջի ուսանողությանը:
Ըստ Ստեփանակերտի առաջին փոխքաղաքապետ Ս.Թամրազյանի, ներկայումս նախապատրաստական աշխատանքներ են տրվում տարածքների ընտրության և պատվանդանների պատրաստման ուղղությամբ, ու մինչ 3 շաբաթ վարդագույն տուֆից կերտած քանդակները կգտնեն իրենց արժանի տեղը:
Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի քարտուղար
|
< Վերադառնալ |