26.04.2014 ՄԱՅՐԱՔԱՂԱՔ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԸ ՄԱՅԻՍՅԱՆ ԵՌԱՏՈՆԻՆ
Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը որոշում է ստորագրել Հաղթանակի տոնի, ԼՂՀ պաշտպանության բանակի և Շուշիի ազատագրման օրվա 22-րդ տարեդարձի տոնակատարության կազմակերպման մասին: Քաղաքապետի կողմից միաժամանակ հաստատվել է Հաղթանակի տոնի, ԼՂՀ պաշտպանության բանակի և Շուշիի ազատագրման օրվա 22-րդ տարեդարձի տոնակատարության կազմակերպման և անցկացման միջոցառումների ծրագիրը, որի համաձայն մայրաքաղաքում տոնական միջոցառումների կազմակերպման ու անցկացման հանձնաժողովի աշխատանքները կհամակարգի փոխքաղաքապետ Արմեն Հակոբյանը:
Տոնական միջոցառումների շրջանակում մասնավորապես նախատեսվում է քաղաքապետի կողմից Հայրենական մեծ պատերազմի վետերանների և Շուշիի ազատամարտի մասնակիցների ընդունելություն, կրթական և մարզամշակութային հաստատություններում եռատոնին նվիրված ցերեկույթներ, Արցախյան ազատամարտի և Հայրենական մեծ պատերազմի վետերանների հետ հանդիպումներ, դպրոցական շարադրությունների մրցույթ` <<Հաղթանակների մայիս>> խորագրով, մարզական միջոցառումներ, ժողովրդական տոնախմբություն: Մայիսի 9-ին, ավանդույթի համաձայն, մայրաքաղաքի աշխատանքային կոլեկտիվներն և հասարակայնության ներկայացուցիչները կայցելեն Հուշահամալիր և հարգանքի տուրք կմատուցեն Մեծ հայրենականում ուԱրցախյան ազատամարտում նահատակվածների հիշատակին: Մայիսյան եռատոնին նվիրված միջոցառումները կավարտվեն տոնական հրավառությամբ:
Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի քարտուղար |
< Վերադառնալ |