25.04.2014 ԽՆԿԱՐԿԵԼ ԵՆ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԱՆՄԵՂ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԸ
Ապրիլի 24-ին Օսմանյան Թուրքիայի կողմից հայերի դեմ իրականացրած Մեծ եղեռնի զոհերի հիշատակը հարգելու համար երկրի ղեկավարների հետ միասին Ստեփանակերտի հուշահամալիր է այցելել նաև քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը: Քաղաքապետարանի անունից ծաղկեպսակ է տեղադրվել հուշաքարին: Ցեղասպանության զոհերի հիշատակը խնկարկել են և քաղաքապետարանի աշխատողները: Միջոցառումն ավարտվել է Հայ Առաքելական եկեղեցու Արցախի հոգևոր թեմի առաջնորդ Պարգև Արքեպիսկոպոս Մարտիրոսյանի հանդիսապետությամբ կատարված հոգեհանգստի և ոգեկոչման արարողությամբ:
Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի քարտուղար |
< Վերադառնալ |