17.04.2014 ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻՆ
Ծննդյան օրվա կապակցությամբ Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը շնորհավորական ուղերձ է հղել իր գործընկերոջը` Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին: Ուղերձում մասնավորապես ասվում է. <<Ձեր մարդկային բնավորության, շրջապատի նկատմամբ սրտացավ վերաբերմունքի և սկզբունքայնության շնորհիվ կոլեկտիվում, հարազատների և ընկերների, հանրության շրջանում վայելում եք խոր հարգանք և վստահություն: Որպես պետական գործիչ Դուք արժանի ներդրում ունեք Երևանի հիմնախնդիրների լուծման, նրա զարգացման ու բարգավաճման, բնակչության սոցիալական պայմանների բարելավման, ժողովրդական արժեքների ստեղծման և կայունության ամրապնդման գործում, և անում եք հնարավորը համայն հայության մայրաքաղաքի պատիվն ու հեղինակությունն արտերկրում բարձր պահելու համար: Այդ են վկայում աշխարհի շատ երկրների մայրաքաղաքների հետ համագործակցության խորացմանը միտված Ձեր եռանդուն ջանքերը: Համոզված եմ, որ տարեցտարի ավելի կսերտանան նաև մայրաքաղաքներ Երևանի և Ստեփանակերտի միջև հաստատված բարեկամությունն ու համագործակցությունը, որի հիմքերը դրվել են Ձեր կողմից և նորանոր ձեռքբերումներ են ակնկալվում: Թանկագին Տարոն Անդրանիկի Ծննդյան տարեդարձի կապակցությամբ վերստին ընդունեք իմ շնորհավորանքները: Մաղթում եմ Ձեզ և Ձեր ընտանիքին նորանոր հաջողություններ, երջանկություն, արցախյան երկարակեցություն>>:
Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի քարտուղար |
< Վերադառնալ |