13.02.2014 ՎԵՐԱՀԱՍՑԵԱՎՈՐՎՈՒՄ, ԿԱՆՈՆԱԿԱՐԳՎՈՒՄ ԵՆ ՓՈՂՈՑՆԵՐԸ
Ղեկավարվելով ԼՂՀ կառավարության 2008թ.մայիսի 20-ի N381 որոշմամբ, ինչպես նաև հիմք ընդունելով <<Ստեփանակերտի համայնքային ծառայություն>> փակ բաժնետիրական ընկերության առաջարկությունը, քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը որոշում է ստորագրել անշարժ գույքի վերահասցեավորման մասին: Համաձայն քաղաքապետի որոշման, վերահասցեավորվել և կանոնակարգվել է մայրաքաղաքի Տիգրան Մեծ փողոցում, Տիգրան Մեծ նրբանցքում, Տիգրան Մեծ 1-ին, 2-րդ փակուղիներում գտնվող անշարժ գույքը, որի մեջ մտնում են պետական և մասնավոր շենքերն ու շինությունները, սեփական տներն ու բազմաբնակարան շենքերը, հասարակական օբյեկտներն ու մյուս կառույցները: Քաղաքապետարանի համայնքային գույքի կառավարման բաժնի պետ Միքայել Դադայանի տեղեկացմամբ, նշված փողոցներում անշարժ գույքի վերահասցեավորման նպատակով ներկայումս աշխատանքներ են իրականացվում ցուցատախտակների փակցման ուղղությամբ:
Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի քարտուղար |
< Վերադառնալ |