17.12.2013   ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏԸ

Շուրջ մեկ տասնյակ հարցեր էին ներառված Ստեփանակերտի քաղաքային համայնքի ավագանու` դեկտեմբերի 17-ին կայացած տարեվերջի նիստում, որը վարում էր քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը:

Օրակարգի առաջին հարցը, որի շուրջ պարզաբանումներով հանդես եկավ քաղաքապետը, վերաբերում էր 2014թ. տեղական տուրքերիև վճարների, համայնքի սեփականություն հանդիսացող գույքի վարձավճարների և համայնքի կողմից մատուցվող ծառայությունների դիմաց գանձվող վճարների դրույքաչափերի սահմանմանը: Տեղեկատվության կարգով Ս.Գրիգորյանն ավագանու անդամներին իրազեկեց, որ կապված աշխատավարձերի բարձրացման հետ առաջարկվող դրույքաչափերի մեջ կատարվող փոփոխությունները ենթադրվում են գալիք տարում:

Մանրամասնելով և հիմնավորելով նման որոշում ընդունելու անհրաժեշտությունը, քաղաքապետարանի ֆինանսա-բյուջետային բաժնի պետ Մարատ Համբարձումյանը նշեց, որ առաջարկվող փոփոխությունները նպատակ ունեն հստակեցնել գանձվող վճարների դրույքաչափերը: Ըստ որոշման նախագծի, տեղական տուրքերի սահմանման հավելվածում ավելացվում է նոր կետ` պայմանավորված ԼՂՀ տեղական տուրքերի և վճարների մասին օրենքում կատարված փոփոխությամբ: Համայնքի տարածքում գտնվող խանութներում, կրպակներում, տեխնիկական հեղուկների վաճառքի թույլտվության համար,որպես տուրք,տարեկան կգանձվի 50 հազար դրամ: Տեղական տուրքերի մասով մյուս դրույքաչափերը գրեթե կմնան անփոփոխ: Անշարժ գույքի հասցեի /2-5 օրվա ընթացքում/ տրամադրման դիմաց նախկինում գանձվող 500-ի փոխարեն այսուհետ կգանձվի հազար դրամ: Այդ հանգամանքը Մ.Համբարձումյանը պատճառաբանեց գործառույթնիրականացնելու ընթացքում Ստեփանակերտի համայնքային ծառայության կողմից կատարվող իրական ծախսերի աճով, որոնք անհամեմատ գերազանցում են եկամուտները: Այդ իսկ պատճառով անհրաժեշտություն է ծագում որոշակիորեն փոխհատուցել մատուցվող ծառայության դիմաց: Նա ևս մի հավելում կատարեց. մինչև 2 օրվա ընթացքում հասցեի տրամադրման դեպքում նոր տարվանից,որպես միանվագ վճար, քաղաքացիներիցկգանձվի 3 հազար դրամ: Քննարկման արդյունքում, համայնքի ավագանին իր համաձայնությունը տվեց որոշմանը:

Մեկ այլ որոշմամբ ավագանին փոփոխություններ մտցրեց Ստեփանակերտի քաղաքային համայնքի բյուջեում:

Ղեկավարվելով ԼՂՀ քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածով, <<Տեղական ինքնակառավարման մասին>> ԼՂՀ օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի 20 կետով և հիմք ընդունելով ԼՂՀ կառավարության 1998թ. նոյեմբերի 16-ի համար 227 որոշումը, համայնքի ավագանին որոշեց նվիրատվության կարգով, համայնքի սեփականություն հանդիսացող թվով 10 բնակարաններ օտարել մի խումբ քաղաքացիների:

Ընդառաջելով<<ԼՂՀ Ռուսական համայնք>> հասարակական կազմակերպության խնդրանքին, ավագանին բավարարեց կառույցի պահանջը` Ստեփանակերտի Վ.Սարգսյանի փողոցի համար 25 շենքից վարձակալության կարգով համայնքին անվճար տրամադրելով 53,11 քառ. մետր մակերեսով ոչ բնակելի տարածք, որպես գրասենյակ օգտագործելու համար: Համայնքի ավագանին որոշում կայացրեց նաև Ստեփանակերտի քաղաքային համայնքի սեփականություն հանդիսացող ոչ բնակելի տարածքնուղղակի վաճառքի ձևով օտարելու մասին:

Նիստում, քաղաքապետ Սուրեն Գրիգորյանի առաջարկությամբ, փոխքաղաքապետ Արմեն ՀակոբյաննԱմանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ մայրաքաղաքում կազմակերպվող տոնական միջոցառումների վերաբերյալ հանդես եկավ տեղեկատվությամբ: Նա չմոռացավ հիշեցնել, որ Ամանորի հանդիսությունների մեկնարկը տրվելու է դեկտեմբերի 17-ին, ժամը 18-ին`վառելով մայրաքաղաքի Վերածննդի հրապարակում տեղադրված երկրի համար 1 տոնածառի տոնական լույսերը:

Նիստի ավարտին քաղաքապետ Ս.Գրիգորյանը ներկաներին ջերմորեն շնորհավորեց Նոր տարվա և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ ու մաղթեց նորանոր հաջողություններ, խաղաղություն և ամենայն բարիք:

 

 

Ստեփանակերտի քաղաքապետի մամուլի քարտուղար