01.11.2013 ՁՄՌԱՆԸ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎԵԼ ԵՆ ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻՈՐԵՆ
<<Սանմաքրում>> ՀՈԱԿ-ը բազմակողմանիորեն և ամենայն պատասխանատվությամբ է պատրաստվել 2013-2014թթ. ձմռան շրջանին ու հնարավոր ամեն ինչ կարվի հերթական փորձությունից պատվով դուրս գալու համար: Կառույցի ղեկավար Ալյոշա Սեյրանյանի հավաստմամբ, ձեռնարկվում են բոլոր միջոցները, որպեսզի ցրտաշունչ ձմռան ընթացքում մայրաքաղաքում խափանումներ չլինեն և լիարժեք ու անկաշկանդ ապահովվի երթևեկությունը: Այդ նպատակով ձեռք է բերվել շուրջ 60 տոննա տեխնիկական աղ և համապատասխան քանակությամբ ավազ: Հիմնանորոգվել ու սարքին վիճակում են գտնվում ձյունահավաք և աղցան մեքենաները: Ժամանակին հոգ է տարվել նաև բենզինի և դիզվառելիքի հայթայթման ուղղությամբ: Ավտոպարկը, որն իր տրամադրության տակ ունի շուրջ երեք տասնյակ միավոր տեխնիկա, նույնպես պատշաճ մակարդակով է նախապատրաստվել քննաշրջանին: Եվս մի քանի օր, և ձմեռն իր իրավունքների մեջ կմտնի: <<Սանմաքրում>>-ի պատասխանատուները հավաստիացնում են, թե որքան էլ տեղումներն առատ լինեն, ստեփանակերտցիները, կենսապահովման առումով, խնդիրներ չեն ունենա և հուսախաբ չեն լինի:
Ստեփանակերտի քաղաքապետի մամուլի քարտուղար |
< Վերադառնալ |