29.10.2013   ՍՏԵՂԾՎԵԼ Է 2014 ԹՎԱԿԱՆԻ ԱՄԱՆՈՐԻ ՏՈՆԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը որոշում է ստորագրել Ստեփանակերտ քաղաքում 2014թ. Ամանորի տոնական միջոցառումների անցկացման մասին:

Մայրաքաղաքում 2014թ. Ամանորի տոնական միջոցառումները պատշաճ մակարդակով անցկացնելու նպատակով, քաղաքապետի որոշման համաձայն, փոխքաղաքապետ Արմեն Հակոբյանի գլխավորությամբ ստեղծվել է ախատանքները համակարգող հանձնաժողով, որի կազմում ընդգրկվել են ինչպես քաղաքապետարանի պատասխանատուներ, այնպես էլ` քաղաքային համայնքի ավագանու անդամներ, Ստեփանակերտի մի շարք կազմակերպությունների, կառույցների ներկայացուցիչներ:

Հանձնաժողովին հանձնարարված է մինչև ս.թ. նոյեմբերի 20-ը քաղաքապետի հաստատմանը ներկայացնել Ստեփանակերտ քաղաքում 2014թ. Ամանորի տոնական միջոցառումների ծրագիրը և անհրաժեշտ ծախսերի նախահաշիվը:

 

Ստեփանակերտիքաղաքապետիմամուլիքարտուղար