11.10.2013   ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՄՈՏ

Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը հոկտեմբերի 11-ին ընդունել է քաղաքի օրվա և Ստեփանակերտի անվանակոչման 90-ամյակի կապակցությամբ հանդիսություններին մասնակցելու նպատակով Արցախի մայրաքաղաք ժամանած Երևանի քաղաքապետարանի պատվիրակությանը, որի կազմում են ավագանու անդամներ, <<Սինոփսիս Արմենիա>> ընկերության նախագահ Հովիկ Մուսայելյանին և Հայաստանի շախմատի ազգային ֆեդերացիայի փոխնախագահ, Երևանի շախմատի ակադեմիայի նախագահ Սմբատ Լպուտյանին:

Ջերմորեն ողջունելով հյուրերին, Սուրեն Գրիգորյանը շնորհավորել է նրանց Երևանի 2795-ամյակի առթիվ ու իր մաղթանքները հղել քաղաքապետ Տարոն Մարգարյանին, բոլոր երևանցիներին: <<Խորհրդանշական է,- ասել է նա,- որ ավանդական դարձած տոները զուգադիպում են իրար ու ավելի կարևորում Հայաստանի և Արցախի մայրաքաղաքների քաղաքապետարանների միջև օրեցօր խորացող համագործակցությունը, որն արտացոլվում է ամենատարբեր ոլորտներում>>: Ս.Գրիգորյանը արգասաբեր է համարել կողմերի միջև փոխհամագործակցությունը և իր հերթին հավաստիացրել, որ Ստեփանակերտի քաղաքապետարանի կողմից կարվի հնարավորը համայն մայրաքաղաք Երևանի քաղաքապետարանի հարուստ և ուսանելի փորձը լայնորեն ուսումնասիրելու և լավագույն ավանդույթները Ստեփանակերտում տարածելու համար:

Հանդիպման վերջում Ս.Գրիգորյանը և հյուրերը` մայրաքաղաքներ Երևանի  և Ստեփանակերտի օրվա կապակցությամբ հուշանվերներ են փոխանակել:

Նույն օրը Երևանից ժամանած պատվիրակության անդամները` քաղաքապետ Սուրեն Գրիգորյանի հետ այցելել են <<Մենք ենք մեր լեռները>> հուշահամալիր և Ստեփանակերտի Շահումյանի անվան կենտրոնական պուրակ:

 

 

Ստեփանակերտի քաղաքապետի մամուլի քարտուղար

շրջրով և հոգատարությամբ>>- համոզմունք է հայտնել քաղաքապետը:

 

 Ստեփանակերտի քաղաքապետի մամուլի քարտուղար