24.09.2013   ԿԱՅԱՑԱՎ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ԲԱՑՈՒՄԸ

Սեպտեմբերի 24-ին մայրաքաղաք Ստեփանակերտում կայացել է Հանրապետական բժշկական կենտրոնի հանդիսավոր բացումը: Արարողությանը ներկա են գտնվել ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, ԼՂՀ խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը, բարձրաստիճան պաշտոնյաներ, Հայաստանից և Ռուսաստանի Դաշնությունից ժամանած բազմաթիվ հյուրեր:

            Պատվավոր հյուրերի շարքում էր բարերար <<Տաշիր>> հիմնադրամի նախագահ Սամվել Կարապետյանը:

            Հանդիսավոր արարությանը մասնակցել է և Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը, ով բարձր է գնահատել նորակառույց կենտրոնի դերը` առողջապահության համակարգի զարգացման և բնակչության բուժսպասարկման բարելավման գործում: