25.01.2012 Նախատեսվել են նոր հաստիքներ
Հաշվի առնելով հանրակրթական դպրոցներում ֆիզիկական և ռազմահայրենասիրական դաստիարակության հարցերով զբաղվող մասնագետների բացակայության հանգամանքը, ինչը բացասաբար է անդրադառնում այդ ուղղությամբ իրականացվող աշխատանքների վրա, վերջին տարիներին համապատասխան հաստիքներ չունենալու պատճառով կրթօջախներում վերահսկողությունից գրեթե դուրս էր մնում նախադպրոցական և արտադպրոցական ոլորտը: Հարցն մտահոգության առարկա էր դարձել ինչպես ԼՂՀ կրթության և գիտության նախարարությունում, այնպես էլ պաշտպանության նախարարության շահագրգիռ գերատեսչություններում: Եվ ահա նոր տարում խնդիրն իր լուծումը ստացավ: 2012թ. հունվարի 1-ից մայրաքաղաքի թիվ 4 և թիվ 12 հիմնական դպրոցների զինվորական ղեկավարի 0.5 միավոր հաստիքները դարձել են ամբողջական, ասել է թե` մեկ միավոր: Միաժամանակ ուսումնական հաստատություններին տրամադրվել է քաղաքացիական պաշտպանության շտաբի պետի 0.5-ական միավոր հաստիք: |
< Վերադառնալ |