13.09.2013 ԲԱՐԵԼԱՎՎՈՒՄ Է ՄԱՅՐԱՔԱՂԱՔԻ ԱՐՏԱՔԻՆ ԼՈՒՍԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ
Բավականաչափ արդյունավետ են համարում քաղաքապետարանի զարգացման ծրագրերի բաժնի պատասխանատուները ընթացիկ տարվա 8 անցած ամիսները: Հաշվետու ժամանակաշրջանում <<Արցախէներգո>> ՓԲԸ Ստեփանակերտի մասնաճյուղի հետ համատեղ իրականացվել են մայրաքաղաքի արտաքին լուսավորման համակարգի բարելավման ու կատարելագործման, ինչպես նաև արտաքին լուսավորության ցանցի ընդարձակմանը միտված մեծածավալ աշխատանքներ: Արտաքին լուսավորման ցանցի ստեղծման աշխատանքներում մասնավորապես ներառվել են Բաղրամյան NN2,2ա,1-ին նրբանցք, 1-ին փակուղու, Մկրտչյան NN10ա, 10բ, Մկրտչյան նրբանցքի մի հատվածի, Առաքելյանից դեպի նոր Արեշ թաղամասի ճանապարհահատվածի, 8-րդ դպրոցի, 10-րդ դպրոցի, Անդրանիկի N2, Վաղարշյան NN50, 58 շենքերի բակերի և հարակից տարածքների, Վաղարշյան 4-րդ փակուղու , Տիգրան Մեծի NN21, 21ա, 21բ, Մանուկյան NN4, 4ա, 6,8, 10, 12 շենքերի բակերի և հարակից տարածքները: Արդյունքում տեղադրվել են թվով 94 նոր լուսատու և 33 հենասյուն: Վերակառուցման աշխատանքներ են իրականացվել Ա.Մանուկյան փողոցի արտաքին լուսավորության ցանցի բարելավման ուղղությամբ և տեղադրվել է 44 հատ հենասյուն և 84 հատ նոր լուսատու: Պատշաճ որակով են կատարվել Վերածննդի հրապարակից դեպի Ս.Շահումյանի անվան մարզադաշտ տանող աստիճանների լուսավորման համակարգի վերակառուցման աշխատանքները: Թումանյան, Վաղարշյան, Վ.Սարգսյան, Փետրվարյան, Կամո, Գ. Նժդեհ, Ս.Դավիթ, Մարտունի, Մաշտոց փողոցներում 106 հատ հին լուսատուները փոխարինվել են նորերով: Արտաքին լուսավորման ցանցը լիովին բարելավվել է Անդրանիկի, Խաչատրյան, Վ.Սարգսյան, Գ.Չաուշ, Մաշտոցի, Պարսեղովի, Ն.Ստեփանյան, Կնունյանցների, Հովհաննիսյան, Ամիրյան, Ադմ.Իսակովի, Վ.Վաղարշյան, հին Արմենավան, Սարի լանջ, Թևոսյան, Ռուբենի, Հեքիմյան, Հակոբյան, Բաղրամյան, Իվանյան, Աջափնյակ, Ազատամարտիկների, Իսրայելյան, Գ.Նժդեհ, Պուշկինի, Մ.Մաշտոց փողոցներում թաղամասերում ու նրանց հարակից տարածքներում: Հաշվետու ժամանակաշրջանում Ստեփանակերտի փողոցներում, բակերում և հարակից տարածքներում վերանորոգվել է ավելի քան 500 հատ լուսատու: Մի շարք ենթակայաններում իրականացվել են վերանորոգման աշխատանքներ: Հին էլեկտրական սարքավորումները փոխարինվել են նորերով: Քաղաքապետարանի զարգացման ծրագրերի բաժնի պետ Էդգար Ավանեսյանի հավաստմամբ, կապված մայրաքաղաքի արտաքին լուսավորման ցանցում` սպառվող էլեկտրաէներգիայի խնայողության հետ, պարբերաբար վերահսկվում է արտաքին լուսավորման համակարգի միացման-անջատման ռեժիմը: |
< Վերադառնալ |