04.09.2013 ՃԱՐՏԱՐԱՊԵՏ ԱՐԱՄ ՇԻՐԻՆՅԱՆԻ ՀԱՐԹԱՔԱՆԴԱԿԻ ՀԱՆԴԻՍԱՎՈՐ ԲԱՑՈՒՄԸ Որպես սիրո և խոր հարգանքի խորհրդանիշ
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման 22-րդ տարեդարձի տոնակատարությունների շրջանակում սեպտեմբերի 2-ին կայացավ Արցախի նախկին գլխավոր ճարտարապետ Արամ Շիրինյանի հարթաքանդակի հանդիսավոր բացումը, որին ներկա էին Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը, քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանը, քաղաքական, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, քաղաքապետարանի աշխատակիցներ, ճարտարապետի ընկերներն ու հարազատները: Բացման խոսքում քաղաքապետ Ս.Գրիգորյանը հիշարժան իրադարձության առիթով շնորհավորելով ներկաներին և բոլորի խոր հարգանքն ու ակնածանքն արտահայտելով պատվարժան մարդու և մտավորականի հիշատակի նկատմամբ, նշեց, որ անվանի ճարտարապետի ապրած կյանքին և բեղմնավոր գործունեությանն անդրադառնալու համար շարժառիթ է հանդիսացել նրա մասին տաղանդավոր գրող և հրապարակախոս, Արցախի հերոս Զորի Բալայանի` <<ԱզատԱրցախ>> թերթում տպագրած <<Հիշողությունը պետք է ապագայի համար>> ուշագրավ հոդվածը: <<Նման միջոցառումներն առիթ են վերաարժեվորելու մեր հայրենիքի այն արժանավոր զավակների տարիների վաստակը, որոնք իրենց ինքնատիպ ձեռագրով ու հայրենանպաստ գործունեությամբ անջնջելի հետք են թողել Արցախի, նրա մայրաքաղաք Ստեփանակերտի պատմության տարեգրության էջերում` սերունդներին կտակելով մնայուն արժեքներ և անմոռանալի հիշողություններ,- ասաց Ս.Գրիգորյանը: Ճարտարապետ Արամ Շիրինյանը մեկն է այն պայծառ դեմքերից, ով շահագրգռված էր Արցախը և մասնավորապես` նրա վարչական կենտրոնը հանդիսացող Ստեփանակերտը` ոգեղեն, ճարտարապետական ու շագրավ լուծումներով հայաշունչ ու անխաթար պահելու խնդրով: Ու պատահական չէ, որ նրա կողմից գրեթե կես դար առաջ իրագործված հրաշալի նախագծերից շատերը, որոնք առանձնանում են ազգային ընդգծված կոլորիտով, այսօր էլ շարունակում են իրենց հաստատուն տեղն ունենալ մայրաքաղաքում` առանձնակի հմայք հաղորդելով մեր փողոցներին, զբոսայգիներին և պուրակներին: Միայն այն իրողությունը, որ նրա նախագծով են կառուցվել Ստեփանակերտի կենտրոնական հրապարակը, մի շարք հուշաղբյուրներ ու շատրվաններ, ճարտարապետական ձևավորում ստացել շուրջ մեկ տասնյակ հուշարձաններ և այլ շինություններ, վկայում են ճարտարապետ Արամ Շիրինյանի արգասաբեր գործունեության մասին: Սրանք, անշուշտ մեր քաղաքի պատմության մի մասնիկն են կազմում, որոնցով պիտի հպարտանան և դաստիարակվեն սերունդները` արժանին մատուցելով երջանկահիշատակ ճարտարապետին: Ասվածի ապացույցն այսօր նրա հարթաքանդակի հանդիսավո րբացումն է, որ հավերժել է իր ապրած տանճ ակատին` որպես սիրո, խոր հարգանքի և գնահատանքի առհավատչյա, որպես նվիրումի խորհրդանիշ>>: Առիթից օգտվելով Սուրեն Գրիգորյանը քաղաքապետարանի անունից շնորհակալություն հայտնեց հարթաքանդակի հեղինակ Արմեն Պետրոսյանին, ճարտարապետ Սևակ Ասրյանին և բոլոր այն շինարարներին, ովքեր պատշաճ որակով ու սեղմ ժամկետում իրականացրել են հարթաքանդակի տեղադրման և շրջապատի բարեկարգման աշխատանքները: Հարթաքանդակի բացման իրավունքը վերապահվեց ԱրամՇիրինյանի թոռներին: Հանդիսավորար արողության մասնակիցները ծաղկազամբյուղ են տեղադրում հարթաքանդակի պատվանդանին: Միջոցառմանը երջանկահիշատակ ճարտարապետի բեղմնավոր գործունեության ու նրա մարդկային պայծառ նկարագրի մասին խոսեցին ԼՂԻՄ մարզգործկոմի նախկին նախագահ, ԼՂՀ Ազգային ժողովի նախագահի խորհրդական, Ստեփանակերտի պատվավոր քաղաքացի ՄուշեղՕհանջանյանը, Արցախի պետհամալսարանի քաղաքաշինություն ֆակուլտետի դեկան, Ստեփանակերտի պատվավոր քաղաքացի Ռուդոլֆ Իսրայելյանը, ճարտարապետ Վլադիմիր Հովսեփյանը և գրող-հրապարակախոս, Արցախի հերոս ԶորիԲալայանը: |
< Վերադառնալ |