04.09.2013   ՍՅՈՒՆՅԱՑ ԵՐԿԻՐ՚ ԹԵՐԹԻ ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ԿՈԼԵԿՏԻՎԻՆ

ՀՀ Սյունյաց երկիր>>թերթի հրատարակման 10-ամյակի կապակցությամբ Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը շնորհավորել է  ստեղծագործական կոլեկտիվին: Նրանում ասվում է.

<<Սիրելի բարեկամներ

Ստեփանակերտի քաղաքապետարանի և անձամբ իմ անունից ընդունեք անկեղծ  բարեմաղթանքներ և շնորհավորանքներ` <<Սյունյաց երկիր>>երթի լույս ընծայման 10-րդ տարեդարձի կապակցությամբ:

Որպես անկախության ծնունդ, թերթը նշանակալի  դերակատարություն ունի մարզի և հանրապետության քաղաքական-հասարակական կյանքում տեղի ունեցող իրադարձությունների, Սյունյաց աշխարհի պատմական, հոգևոր-մշակութային հարուստ արժեքները պատշաճ ձևով ընթերցողներին ներկայացնելու, երկրի բնակչության հիմնախնդիրները թափանցիկ ու անաչառ վերլուծելու, մեր ժողովրդի տարեգրության էջերը` մասնավորապես կապված արցախյան ազգային-ազատագրական շարժման հետ, օբյեկտիվ ու բազմակողմանի լուսաբանելու խնդրում:

Անուրանալի է թերթի դերը հանուն ընդհանուր նպատակի`   ժողովրդի համախմբման, Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության կամրջման, հայոց երևելիների հայրենասիրական վեհ գաղափարները հանրության շրջանում լայնորեն  տարածելու և սերունդներին նժդեհյան ոգով դաստիարակելու գործում: Այդ  տեսանկյունից խիզախ, ոգեշունչ ու լուսավոր ոչ քիչ հրապարակումների կարելի է հանդիպել <<Սյունյաց երկում>>, որոնք  շարժելով ընթերցողների հետաքրքրությունը, հատկապես բավարար ազդեցություն են գործում երիտասարդների վրա` նրանցՙ ուղղորդելով՚ քայլել պապերի ու հայրերի հերոսական ճանապարհով: Իսկ մենք լավ գիտենք, որ  արցախցիների հետ հավասար Սյունյաց աշխարհի տղաները/արծիվները/ խիզախաբար մարտնչել են արցախյան պատերազմում և արժանի հակահարված  տվել թշնամուն: Չմոռանանք նաև այն իրողությունը,  որ Արցախը դուրս գալով դաժան շրջափակումից, հենց  Զանգեզուրով միացավ Հայաստանին, ու իրականություն դարձավ բոլորիս երազանքը…

Ուրախ եմ, որ այսօր էլ Արցախում տեղի ունեցող իրադարձությունները վրիպվում չեն թերթի տեսադաշտից ու ամենատարբեր առիթներով էջեր, մինչև իսկ նպատակային առանձին համարներ են նվիրվում ԼՂՀ կյանքին և առօրյային:  Կրկնակի հաճելի է, երբ այդ գործը թերթի  աշխատակիցների կողմից կատարվում է խանդավառությամբ ու սիրով, մեծ նվիրումով:

Համոզված եմ, որ <<Սյունյաց երկիրն>> այսուհետ ևս կնպաստի թերթի և ընթերցողների միջև փոխըմբռնման ամրապնդմանն ու խորացմանը, միշտ կմնա արցախցիների բարեկամը ու վստահորեն կշարունակի իր վեհ առաքելությունը:

Բարեկամներ

Վերստին շնորհավորում եմ խմբագրության կոլեկտիվին`առաջին տասնամյակի կապակցությամբ, մաղթում ստեղծագործական նորանոր հաջողություններ, նոր պայծառ հոբելյաններ, ամենայն բարիք>>: