05.08.2013 ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ` ՆՎԻՐՎԱԾ ԱՌԱՋԻԿԱ ՏՈՆԵՐԻՆ
Գլխավորապես ԼՂՀ անկախության 21-րդ տարեդարձի, Ստեփանակերտի ավանդական օրվա և քաղաքի վերանվանման 90-ամյակի տոնակատարությունների նախապատրաստական աշխատանքների ընթացքին էր նվիրված օգոստոսի 5-ին քաղաքապետարանում հրավիրված աշխատանքային խորհրդակցությունը, որին համայնքապետարանի բաժինների պետերից բացի մասնակցում էին նաև նրա ենթակայության տակ գտնվող հիմնարկնորի և կազմակերպությունների ղեկավարները: Խորհրդակցությանը, որը վարում էր քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը, ներկաների ուշադրությունը հրավիրվեց տոնական միջոցառումների ծրագրերի լրամշակմանն ու հստակեցմանը, մայրաքաղաքի տոնականորեն զարդարմանը, փողոցների, հրապարակների, զբոսայգիների , տեսարժան վայրերի բարեկարգմանը, կենսաապահովման հիմնարկների աշխատանքների բարելավմանը: Այդ կապակցությամբ քաղաքապետի կողմից մի շարք կառույցների ղեկավարների տրվեցին կոնկրետ հանձնարարություններ: Հանդիպմանը քննարկումներից դուրս չմնացին նաև ձմռան նախապատրաստական աշխատանքներին առնչվող հարցերը, որոնց շուրջ իրենց նկատառումները հայտնեցին քաղաքապետի ենթակայության տակ գտնվող հիմնարկների պատասխանատուները:
Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի քարտուղար |
< Վերադառնալ |